ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում աշխատանքային պրակտիկա անցնելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Ջիվանու 40)
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Կես դրույք (25 ժամ/շաբաթ), երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 1, 2023
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
- Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
- Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
- Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
- Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
- Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ններկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
- Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
- Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
- Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 26-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ armaviryouthhouse@gmail.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 077 35 91 97:
«Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝Արմավիրի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: