ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԷՋՄԻԱԾՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակի աշխատակից հաստիքում չվճարվող աշխատանքային պրակտիկա անցնելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Լեոնիդ Ազգալդյան 7)

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 6, 2024

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած գործողությունների  հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,

Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի  31-ը՝ ժամը 18:00-ն, ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ ejmiatsinyouthhouse@yic.am  էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 06 91 97:

«Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝  Վաղարշապատի  համայնքապետարանի հետ համագործակցությամբ: