ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի չվճարվող պրակտիկա անցնելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 20)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ Նոյեմբերի 21, 2023 թ․

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած  գործողությունների հաշվետվություն,
  • Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահություն և պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  • Աշխատանքային փորձ,
  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև նոյեմբերի 15-ը ժամը 24։00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ gyumriyouthhouse@yic.am  էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 05 91 97: