ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍԿՍՆԱԿ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱԿՈՒՄԲՆԵՐ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը սկսում է անգլերեն լեզվի սկսնակ և միջին մակարդակի ակումբներ:

Եթե ցանկանում եք զրոյից սովորել անգլերեն կամ բարելավել ձեր գիտելիքները, ապա շտապե’ք գրանցվել հետևյալ  հղումներով ՝

 Անգլերենի սկսնակ մակարդակ՝ https://forms.gle/vysJ4bWDz8vdtxx28

Անգլերենի միջին մակարդակ՝ https://forms.gle/Q59RpRr1MVoSAgRy6

Ակումբների մեկնարկը՝ 2 մայիսի  2024թ.

Ակումբին կարող է անդամակցել  14-35 տարեկան ցանկացած երիտասարդ:

Տեղերը սահմանափակ են: 

Գրանցման վերջնաժամկետը  մինչև  2024թ. ապրիլի 25-ն է:

Դիմորդների հետ նախապես կապ կհաստատվի ԵՆԿ ադմինիստրացիայի կողմից։ 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկ.-ուրբ., ժամը 09:00-18:00)  095 91 91 97 հեռախոսահամարով: