«ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2018

volunteerposterՍիրելի երիտասարդներ,
ինչպես գիտեք` շատ շուտով Երիտասարդների միջազգային օրն է։

Իսկ դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է` կրկին միասին պետք է տոնենք մեր օրը և, բնականաբար, այդ տոնը գեղեցիկ կազմակերպել է պետք։

Այսպիսով, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն չորրորդ տարին անընդմեջ, նշում է այդ օրը՝ այն դարձնելով անմոռանալի։

Այս տարի ևս, նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպչական խմբի անդամներ կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ։

2018 թվականի օգոստոսի 11-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնցում ԴՈՒՔ կարող եք անմիջականորեն ներգրավվել և ՁԵՐ ներդրումն ունենալ որպես կազմակերպիչ և իրականացնող, ներառում են՝

* ՔԱՅԼԵՐԹ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԵՐԹ
* COLOR FEST GYUMRI

Հետաքրքրե՞ց․ եթե այո, ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այդ գեղեցիկ օրը հիշարժան դարձնողներից մեկը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ hուլիսի 31-ը, ժամը 18:00-ն լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):