ԵԿԾ/ԵԿԱ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական ծրագրեր:
Եվրոպական կամավորական ծրագրերը եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵՀԿ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


Երբ՝ Հուլիս 2017 – Հուլիս 2018 Նպատակ՝ խթանել կամավորությունը, կապել արվեստը և միջմշակութային ուսուցումը՝ նպաստելով երիտասարդների հզորացմանը և ինքնազարգացմանը։ Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի և Գյումրու 13-30 տարեկան երիտասարդների համար պլանավորել և անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ՝ ամսական երկու անգամ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա սրճարան»-ի կազմակերպչական  աշխատանքներին, պլանավորել, նախապատրաստել և անցկացնել կամավորությունը խթանող միջոցառումներ` «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախագծի շրջանակներում, կազմակերպել ֆոտոցուցահանդես, բացօթյա կինոդիտումներ, իրենց երկրի մշակույթի, ուտեստների, պարերի և այլնի ներկայացում, ինչպես նաև պատրաստել ԵՆԿ ամսական պարբերականը։     ...


Համագործակցելով Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ (ՄԱԲՀ)-ի հետ՝ Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը այս անգամ հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում Շիրակի մարզի համար ներկայացված լավագույն նախագիծը կարժանանա 1000$ համարժեք դրամաշնորհի: Եթե դուք ցանանում եք մասնակցել մրցույթին և համոզված եք, որ հենց Ձեր նախագիծն է արժանի հաղթանակի, ուրեմն շտապեք գրանցվել առցանց հետևյալ հղումով Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՕԳՈՍՏՈՍԻ 7-ը Մրցույթում հաղթած նախագծի մասին կհայտարարվի ս. թ. օգոստոսի 12-ին Գյումրի քաղաքում՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ: Հարցերի դեպքում կարող են գրել yvn@awesomefoundation.org էլ հասցեով։...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Eurovisions ՎԱՅՐԸ՝ Սավինիո (Բոլոնիա), Իտալիա ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 17-24, 2017 ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդների, ովքեր ունենալով սահմանափակ հնարավորություններ, ծրագրի ընթացքում կզինվեն նոր հմտություններով և կսովորեն իրենց ունակություններն օգտագործել աշխատաշուկայում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կփոխանակվեն երաժշտական և ՏՏ հմտություններով, կծանոթանան միմյանց մշակույթներին, կքննարկեն գյուղական կյանքի և այնտեղ ստեղծագործելու, ինչպես նաև «Էրազմուս +» ծրագրի հնարավորությունների մասին: ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ և երիտասարդ առաջնորդներ, ովքեր ունեն երաժշտական հմտություններ (սիրողական, պրոֆեսիոնալ և ինքնուսուց), իսկ ՏՀՏ գիտելիքների իմացությունը կդիտվի առավելություն: ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱ...


2017 թ. հուլիսի 4-ին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրիում հայտարարեցին «Սահմաններից վեր 2017-2019» (Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր, Ճանապարհորդական դրամաշնորհ և Փորձի փոխանակման նախագիծ) ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա գտնվեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթը և հանդես եկավ բացման խոսքով: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը խոսեցին Հայաստան-Թուրքիա համագործակցության մասին՝ կարևորելով երկու երկրների միջև փոխադարձ կապը տարբեր ոլորտներում...


GLOW (Աշխարհն առաջնորդող կանայք) Հայաստանը համագործակցելով «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «ԿԱԶԱ» - Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան Բարեգործական հիմնադրամի (KASA) հետ, հուլիսի 3-8-ը Թորոսում իրականացրեց GLOW (Աշխարհն առաջնորդող կանայք) հայաստանյան ճամբարը: Ճամբարի նպատակն է հզորացնել երիտասարդ կանանց, և խթանել առաջնորդությունը քույր համայնքներում կրթության միջոցով: Մշակվել է հատուկ ճամբարային ծրագիր, որը կավելացնի մասնակիցների ինքնավստահությունը և կզարգացնի առաջնորդական հմտությունները: Ծրագիրը կազմված է այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ առողջ ապրելակերպ, պատասխանատվություն շրջակա միջավայրի հանդեպ, գենդերային դերեր, կոնֆլիկտների հանգուցալուծում:     Տեսնել ավելին...

 
Հունիսի 30-ին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հյուրընկալեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ ոչ-ֆորմալ երիտասարդական ակումբի առաջնորդներին, ովքեր ճանաչողական այցով ԵՆԿ-ում էին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կազմակերպությունների գործունեության երկուստեք ներկայացում և փորձի փոխանակում, ինչպես նաև ԵՆԿ մի քանի կամավորներ կիսվեցին իրենց  և պատմեցին կազմակերպության հետ իրենց անցած ճանապարհի մասին:          Տեսնել ավելին...


2017թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ «Եվրոպական կամավորական ծառայություն» (EVS) ծրագրի շրջանակներում Դանիայից Գյումրի ժամանած Քրիստիան Քենսմարկի կատարած կամավորական աշխատանքի ավարտական ոչ-ֆորմալ հավաքույթը։ Քրիստիանը տաս ամիս կամավորական աշխատանք է իրականացրել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում ՝ ստանձնելով տարբեր միջոցառումների, հատկապես՝ «Ուրբաթօրյա սրճարանի» և Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում անգլերեն լեզվի դասընթացի կազմակերպչական աշխատանքները: Հավաքույթի ընթացքում ԵԿԾ համակարգող Մարիամ Ղարագյոզյանի կողմից Քրիստիանին հանձնվեց շնորհակալագիր և YouthPass` իրականացրած կամավորական աշխատանքի համար: Քրիստիանն իր հերթին կիսվեց Հայաստանի մասին իր տպավորություններով և տաս ամիսների ընթացքում ձեռք բերած փորձով։            ...


Հյուրընկալող կազմակերպություն՝ Talentum Foundation Երբ. Հուլիս 2017 – Օգոստոս 2017 Որտեղ`  Սեգեդ, Հունգարիա Նպատակ`  բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները։ Կամավորի առաջադրանքները՝ Երիտասարդների համար կազմակերպել ակտիվ խաղեր, նախապատրաստել միօրյա դասընթաց սեփական երկրի մասին՝ ներառելով խաղեր և ցուցադրություններ, անցկացնել միջմշակութային երեկոներ, կազմակերպել և մասնակցել հանրային միջոցառումների։         ...


Սիրելի՛ երիտասարդներ և ոչ միայն, ահա և մոտենում է օգոստոսի 12-ը՝ երիտասարդների միջազգային օրը։ Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի նույնպես Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում նախատեսում է անցկացնել երիտասարդների միջազգային օրվան նվիրված հանրային միջոցառումների շարք, որոնց նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են։ Ամենայն ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են երգի մրցույթ՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։   Ինչ է պետք անել․ 1. Երգ գրել։ 2. Կատարել երգը և որևէ եղանակով (օրինակ՝ հեռախոսով) տեսանկարել կատարումը: Երգը կարող է կատարել նաև ոչ երգի հեղինակը, բայց, ամեն դեպքում, գնահատվելո...