«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում, հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողների մասնակցելու «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստման։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Վերապատրաստումը միտված է՝
- բարելավելու երիտասարդական աշխատողների կարողությունները՝ երիտասարդների հետ ընտրական կրթություն իրականացնելու համար։
- զարգացնելու նրանց հմտությունները՝ երիտասարդների տեղեկացված և ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին խթանելու ուղղությամբ։
- տրամադրելու գործնական գործիքներ և մեթոդներ՝ համայնքներում արդյունավետ իրազեկման և ներգրավման աշխատանքներ իրականացնելու համար։
ԻՆՉ ԿՍՏԱՆԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն՝
- ընտրական համակարգերի և քվեարկության գործընթացների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
- երիտասարդների ներգրավման արդյունավետ մեխանիզմներ կիրառելու հմտություններ։
- կարողություններ՝ իրականացնելու ընտրական կրթություն և խթանելու երիտասարդների մասնակցությունը։
- հմտություններ՝ պարզ և հասանելի ձևով ներկայացնելու ընտրական իրավունքներն ու պարտականությունները։
- փորձ՝ համայնքներում իրազեկման և մասնակցային նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ։
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրը հիմնված է ոչ ֆորմալ կրթության մոտեցումների վրա և ներառում է՝
- ինտերակտիվ քննարկումներ
- խմբային աշխատանքներ
- գործնական վարժություններ
- փորձի փոխանակում տարբեր համայնքներից մասնակիցների միջև
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
Դասընթացին կարող են դիմել երիտասարդական աշխատողներ, ովքեր՝
- ունեն երիտասարդների հետ աշխատանքի փորձ (պրոֆեսիոնալ կամ կամավոր)
- հետաքրքրված են ընտրական կրթությամբ և քաղաքացիական մասնակցությամբ
- ցանկանում են զարգացնել իրենց հաղորդակցման և ֆասիլիտացիայի հմտությունները
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մասնակիցների թիվը՝ 24
- Տևողությունը՝ 3 օր, 3 գիշեր
- Օրերը՝ ապրիլի 27-30, 2026թ.
- Վայրը՝ ընտրված մասնակիցներին ավելի ուշ կտեղեկացվի
- Մասնակցությունն անվճար է
- Կեցությունն ու տրանսպորտը ապահովում է կազմակերպությունը
- Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գրանցման հղում՝ https://forms.gle/i4Xh74JautLSU2LQ9
Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 21
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Արփինե Դավոյանի հետ գրելով arpine.davoyan@yic.am էլ․ հասցեին, կամ զանգելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթի–ուրբաթ, 10:00–18:00)։
Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ դանիական «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
