10
Նյմ 2021
«UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառում
Նոյեմբերի 5-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Օրվա մեկնարկը տրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖի Հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի ողջույնի խոսքերով:
Այնուհետև տեղի ունեցավ հաղթող ծրագրային գաղափարների մասին պատմող հակիրճ տեսանյութերի ցուցադրությունը, որից հետո մասնակիցները ավելի մանրամասն պատմեցին համայնքային նախագծերի իրականացման մասին:
«UPSHIFT Սպիտակ» ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները սովորեցին խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և 21-րդ դարի այլ հմտություններ:
Միջոցառումն ավարտվեց «Արցախիկներ» բենդի կատարումներով, ինչն էլ օրը ավելի գունագեղ դարձրեց: