«UPSHIFT Հայաստան». «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց մենթորների համար

Ապրիլի 13-ին Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մենթորների վերապատրաստման դասընթաց «Ծրագրերի նախագծում» թեմայով:

Դասընթացի ընթացքում ծրագրի 5 մենթորները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրային գաղափարների գեներացման գործընթացին, ծրագրերի նպատակների և խնդիրների սահմանմանը, գործողությունների և ֆինանսական պլանների կազմմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում գնահատման և վերահսկողության ձևերին:

Դասընթացը վարեցին Աննա Եղոյանը և Կարեն Սարգսյանը:

Նշենք, որ ընտրված մենթորները ս/թ ապրիլից օգոստոս ամիսներին աջակցելու են «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում դեռահասներից ձևավորված թիմերին՝ իրենց ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելու համար:

IMG_5751

IMG_5763

IMG_5794