«Շարժունակություն ԵՆԿ-ի հետ»

Երբ. 2013 – 2014 թվականներ

Նպատակ. Նպաստել միջազգային համագործակցության զարգացմանը երիտասարդական աշխատանքի ոլորտում` ուսումնական այցերի, դասընթացների, երիտասարդական փոխանակման ծրագրերի, համագործակցություն կերտող միջացառումների, համաժողովների և հանդիպումների միջոցով:

Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2013-2014 թթ. ընթացքում Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս +»  ծրագրերի շրջանակներում նախաձեռնել և իրականացրել է 7 միջազգային ծրագիր Հայաստանում և 21 միջազգային համագործակցության ծրագիր արտասահմանում` միջազգային դասընթացների, ուսումնական այցերի, սեմինարների և երիտասարդական փոխանակման ծրագրերի տեսքով: Հայաստանում իրականացված ծրագրերին մասնակցել են շուրջ 48 հայ երիտասարդներ ՀՀ տարբեր բնակավայրերից և 100-ից ավել օտարերկրացիներ Եվրոպայից և Հարավային Կովկասից: Միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանից մասնակցել են շուրջ 69 հայ երիտասարդներ` հնարավորություն ունենալով շփվելու և համագործակցություն հաստատելու Եվրոպացի երիտասարդների և ոլորտի աշխատողների հետ:

Ծրագրերի հիմնական թեմաներն են եղել` կամավորություն, աշխատունակություն և աշխատանքային հմտությունների զարգացում, մշակույթ և արվեստ, երիտասարդական քաղաքականություն, կոնֆլիկների հանգուցալուծում, տեղեկատվական տեխնելոգիաների դերը երիտասարդական աշխատանքում և այլն:

Տեսնել ավելին