«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Շիրակի և Տավուշի մարզերից 17-ից 35 տարեկան ակտիվ, նախաձեռնող և համայնքային խնդիրներով հետաքրքրված երիտասարդներին՝ մասնակցելու «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացին, որն իրականացվում է «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում։

 

Ծրագիրն իրականացնում են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։

 

Եռօրյա դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ մարդու, սոցիալական և աշխատանքային իրավունքների, հաղորդակցման, առաջնորդության, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, շահերի պաշտպանության, կյանքի հիմնարար հմտությունների և զբաղունակության ոլորտներում։

 

Դասընթացի ավարտին ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել իրենց համայնքային նախաձեռնությունը և ֆինանսավորում ստանալ դրա իրականացման համար՝ դասընթացի ավարտից վեց ամսվա ընթացքում։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հնարավորություն կտրվի ներգրավվել «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի տարբեր փուլերում։

 

Կարողությունների զարգացման դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 30,
  • Դասընթացի տևողությունը և օրերը՝ 3 օր, նոյեմբերի 2-4, 2025 թ․
  • Վայրը՝ ք․ Գյումրի,
  • Մասնակցությունն անվճար է,
  • Մասնակիցների կեցությունն ու տրանսպորտը հոգում է կազմակերպությունը,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց ➡️ հայտը մինչև ս․թ․ հոկտեմբերի 26-ը։

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։