ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄՐՑՈՒՅԹ | ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ Ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ Ծառայության մատուցում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ 10.06.2026 — 10.12.2026

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետի մրցույթ։

Ենթադրամաշնորհային նախագծերի մոնիթորինգի և գնահատման մասնագետը պատասխանատու է «ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային մրցույթի շրջանակներում ֆինանսավորում ստացած նախագծերի ընթացիկ մշտադիտարկման, արդյունքների գնահատման, տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար՝ ապահովելով ծրագրերի արդյունավետությունն ու ազդեցությունը։

«ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» ենթադրամաշնորհային մրցույթը նախատեսված է երիտասարդական ՔՀԿ-ների համար և ուղղված է նորաստեղծ ՔՀԿ-ների կարողությունների բարելավմանը, ռեսուրսների կառավարման հմտությունների զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման գործընթացներում վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը։ Ֆինանսավորում է ստացել 4 ՔՀԿ։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

  • Մշակել և կիրառել ենթադրամաշնորհային բաղադրիչի մոնիթորինգի գործիքներ, մեթոդաբանություն և համապատասխան մեխանիզմներ։
  • Իրականացնել ենթադրամաշնորհ ստացած կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերի մշտադիտարկում։
  • Կազմակերպել և անցկացնել մոնիտորինգային այցեր՝ գնահատելով ծրագրային գործողությունների համապատասխանությունը հաստատված պլանին և նպատակներին։
  • Հավաքագրել, վերլուծել և համակարգել ենթադրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տվյալները, արդյունքային ցուցանիշները և շահառու կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունները։
  • Պատրաստել պարբերական մոնիտորինգային, վերլուծական և առաջընթացի հաշվետվություններ։
  • Բացահայտել ծրագրի իրականացման ընթացքում առաջացող ռիսկերը և առաջարկել համապատասխան լուծումներ ու բարելավման մեխանիզմներ։
  • Աջակցել շահառու կազմակերպություններին մոնիտորինգի և հաշվետվությունների գործընթացներում՝ ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին համապատասխան։
  • Համագործակցել ծրագրային թիմի և այլ մասնագետների հետ՝ ենթադրամաշնորհային բաղադրիչի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, հասարակական գիտությունների, կառավարման, տնտեսագիտության, կամ հարակից ոլորտներում։
  • Մոնիտորինգի և գնահատման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ ներառյալ ծրագրերի իրականացման փորձ։
  • Տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ։
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications)։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և խնդիրների լուծման կարողություն։
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

ՎՃԱՐՈՒՄ. 

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ 

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և ֆինանսական առաջարկը margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ և առցանց հղումներ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. մայիսի 31-ը ներառյալ:

 

ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.

Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝ 2026 թվականի հունիսի 1-ին:

Փուլ 2. Հարցազրույց՝ 2026 թվականի հունիսի առաջին շաբաթ:

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00)։

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը:  

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում՝ տեղի երիտասարդների նախաձեռնությամբ։ 

ԵՆԿ գործունեության հիմքում ընկած է երիտասարդի՝ որպես անհատի, մրցունակ մասնագետի և պատասխանատու քաղաքացու կայացման գաղափարը՝ կարողությունների զարգացման, նախաձեռնողականության և քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով։