ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Ընթացակարգի ծածկագիրը` ԵՁՀԺ 1 — 04/26
Պատվիրատուն՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի Պատվիրատուի կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։
Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ դանիական «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընթացակարգին կարող են մասնակցել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներին՝ մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը՝ ժամը 12։00-ն՝ վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայությունների մատուցման գնառաջարկ ԵՁՀԺ/1.6 — 1/04/26»։
Հրավերի հետ կապված հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի համակարգող՝ Արփինե Դավոյանի հետ` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։
—————————————————————————————————
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Հյուրանոցային ծառայություններն անհրաժեշտ են Ծրագրի շրջանակներում իրականացվող «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստման անցկացման նպատակով։
Վերապատրաստման անցկացման օրեր՝ 27 — 30 — ը ապրիլի, 2026 թ․ (3 օր, 3 գիշեր)
Մասնակիցների քանակ՝ 28 (24 մասնակից, 2 փորձագետ — դասընթացավար, 2 անձնակազմ)
- ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Գնման առարկա է հանդիսանում հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը, որը ներկայացված է Հավելված 1-ում։
- ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
2.1 Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով Հավելված 1-ը՝ Հայտատու կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։
2.2 Լրացված հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝ էլեկտրոնային եղանակով՝ PDF ձևաչափով, էլեկտրոնային ստորագրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ՝ yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներով:
2.3 Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի ապրիլի 21-ը, ժամը 12։00-ն։
2.4 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:
- ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 3 ամիս։
3.2 Հայտատուն, մինչև սույն հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։
- ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ
4.1 Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,
4.2 Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ,
4.3 Առաջարկված գինը պետք է ներառի բոլոր ծախսերը,
4.4 Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ Հավելված 1,
4.5 Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝
ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ոչ ամբողջական ծառայություն),
բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
- ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
Հայտերի գնահատման նիստում՝
- հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։
- Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
- Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
- Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
- Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:
- ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ
6.1 Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`
- հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
- դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
- ոչ մի հայտ չի ներկայացվել։
6.2 Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության:
