GLOW «Աշխարհն առաջնորդող աղջիկները» 7-ՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների՝ մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) 7-օրյա ճամբարին, որը տեղի կունենա ս/թ. հունիսի 19-ից 25-ը:

GLOW ճամբարը նպատակ ունի զարգացնել առաջնորդական հմտություններ, ինչպես նաև ընդգծել կանանց դերը առաջնորդության մեջ:  

Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, հոգեկան առողջության, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ազդեցիկ կանանց և նշված ոլորտների մասնագետների հետ։ Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ։ 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 40,
  • Մասնակիցների տարիքը՝ 13-15 տարեկան,
  • Ճամբարի տևողությունը՝  7 օր, 
  • Մասնակցությունն անվճար է,
  • Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է կազմակերպիչների կողմից,
  • Նախկին GLOW-ականները չեն կարող երկորդ անգամ մասնակցել ճամբարին,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։ 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս/թ․ հունիսի 3-ը, ժամը 14:00-ն։

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել ճամբարի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանին  095 91 91 97 հեռախսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը),
  • Նամակ ուղարկել youthinaction.arm@gmail.com էլ․հասցեին,
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք.Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

Նախորդ տարիներին տեղի ունեցած GLOW ճամբարների մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել մեր ֆեյսբուքի և ինստագրամի էջերում։ 

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: