«Բայքլայֆ» Սոցիալական ձեռնարկատիրություն
2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով:
Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվում է ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ: