


Տոները մոտենում են և ԵՆԿ-ում տիրում է հաճելի տոնական աժոտաժ:
Նոր տարուն ընդառաջ 2016թ. վերջին «Ուրբաթօրյա սրճարանն» այս անգամ Սուրբ ծննդյան ավանդույթների մասին է:
Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ, թե ինչպես են տոնում Սուրբ ծնունդն այլ երկրներում: Այո՞ , ուրեմն շտապեք դեկտեմբերի 16-ին, ժամը 16:00-իմ ԵՆԿ ՀԿ գրասենյակ, ուր բոլորս միասին ականատեսն ենք լինելու, թե ինչպես են Սուրբ ծնունդը տոնում Գերմանիայում և Դանիայում:
Ավանդույթի համաձայն լինելու են տոնական խորհրդանշական ուտեստներ, պարեր և խաղեր:
Այդ օրը բոլորս միմյանց անգամ նվերներ ենք տալու: Ինչպե՞ս: Ձեզ հետ գրասենյակ բերեք մեկ զվարճալի կամ հետաքրքրական իր, որն այլևս չեք օգտագործում: Մենք նույնիսկ ոչ պիտանի իրերից կարող ենք գեղեցիկ նվերներ ստանալ:
Սպասում ենք բոլորիդ ուրբաթ օրը, Շահումյան 69 հասցեում: