


Ciao (չաո) մեր սիրելի իտալասեր ընկերներ!
Չե՞ք կարծում, որ ճիշտ ժամանակն է կտրվել այս ձմեռային ցրտից ու սառնամանիքից և մի պահ տեղափոխվել տաք, կրքոտ և հիասքանչ Իտալիա: Համաձայն ե՞ք: Եթե այո, ապա հունվարի 27-ին հրավիրում ենք ձեզ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում` միասին վայելելու իտալական երգեր, խաղեր. միասին կհամտեսենք մեր կամավորների ձեռքով պատրաստած իտալական ուտեստներ և ամենակարևորը, կսովորենք իտալացիներին հատուկ մարմնի լեզուն ^_^
Սիրով սպասում ենք ձեզ մեր «Ուրբաթօրյա սրճարանի» շրջանակներում` միասին ստեղծելու փոքրիկ Իտալիա ԵՆԿ-ում: