EU4Youth Գաղափարների լաբորատորիա

Հունվարի 16-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում, իր գրասենյակի տարածքում հյուրընկալեց EU4Youth շրջանավարտների ցանցի «Գաղափարների լաբորատորիա» հայաստանյան մեկօրյա միջոցառումը:

Միջոցառման շրջանակներում Արևելյան գործընկերության 6 երկրներից 120 երիտասարդներ հավաքվեցին առցանց և առերես՝ իրենց համայնքներում երիտասարդների կյանքում դրական փոփոխություններ բերող գաղափարների մշակման նպատակով:
Հայաստանում միջոցառմանը մասնակցեցին 10 շրջանավարտներն իրենց թիմերով Հայաստանի տարբեր համայնքներից (Չարենցավան, Շիրակ, Մասիս, Մեծ Պարնի, Սպիտակ, Օշական), որի ընթացքում գեներացվեցին և մշակվեցին գաղափարներ, որոնք հետագայում թիմերն իրականացնելու են իրենց համայնքներում:

«EU4Youth շրջանավարտների» ցանցի հիմնական նպատակն է ամրապնդել Արևելյան գործընկերության երկրներից սահմանափակ հնարավորություններով երիտասարդների ներգրավումը Եվրամիության, ինչպես նաև այլ ծրագրերի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորություններում: