«EmpowerYouth․ Ակտիվ մասնակցություն կլիմայական արշավներում» խորագրով առցանց տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով
«Empower Youth»-ը Հայաստանում․ քաղաքացիական ներգրավվածության և կլիմայական ակտիվության խթանում
2025 թվականի ապրիլի 18-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն անցկացրեց առցանց աշխատաժողով՝ «Empower Youth» ծրագրի շրջանակներում՝ համախմբելով Հայաստանի տարբեր մարզերի (Լոռի, Շիրակ, Արմավիր, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք) 14 երիտասարդական կազմակերպություններից 17 մասնակիցների։
Աշխատաժողովի նպատակն էր խթանել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունն ու ներգրավվածությունը կլիմայական խնդիրների լուծման մեջ՝ կիրառելի գործիքների ներկայացման և տեղական փորձի փոխանակման միջոցով։ Մասնակիցները ծանոթացան «Empower Youth» ուսումնական մոդուլի գործիքակազմին և «Ecoville» ինտելեկտուալ սեղանի խաղին՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարելի է դրանք կիրառել շրջակա միջավայրի պահպանության և ակտիվ քաղաքացիական կրթության գործընթացում։
Աշխատաժողովի ընթացքում իրականացվեց փորձի փոխանակում, քննարկումներ երիտասարդների մասնակցության խոչընդոտների վերաբերյալ, ինչպես նաև համատեղ պլանավորում ապագա նախաձեռնությունների համար։ Ներկայացվեցին առաջիկա հնարավորությունները՝ կարողությունների զարգացման դասընթացը, ուսումնասիրական այցը Բուխարեստ և մենթորության ծրագիրը։
Մենք ոգևորված ենք նոր գործընկերային հարաբերությունների ձևավորման համար և անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հետ՝ քաղաքացիական ներգրավվածության և կլիմայական ակտիվության խթանման ուղղությամբ։
#EmpowerYouth #YICArmenia #YouthForClimate #CivicEducation #Ecoville #YouthEngagement #EnvironmentalAction
————————————————————————————————————
Նպատակ․ «Empower Youth» ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի արշավներում, որոնք հատկապես մտահոգիչ են երիտասարդների համար և ծառայում է որպես խթանիչ՝ ապահովելով նրանց ակտիվ մասնակցությունը։ Ցավոք սրտի, երիտասարդների ներգրավվածությունը շարունակում է հանդիսանալ մարտահրավեր ինչպես ԵՄ-ի, այնպես էլ անդամ չհանդիսացող երկրներում՝ երիտասարդների կողմից ընտրություններին մասնակցության ցածր մակարդակի և որոշում կայացնողների հետ սահմանափակ երկխոսության պայմաններում։ Այս խնդիրը լուծելու համար ծրագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությունը՝ հզորացնելով առնվազն 80 երիտասարդական կազմակերպությունների կարողությունները Ռումինյայում, Մոլդովայում, Վրաստանում, Հայաստանում և աջակցել փոքրածավալ բնապահպանական նախաձեռնություններին տեղական մակարդակում: Կայուն ոչ ֆորմալ ուսուցման ծրագրի, գիտելիքների փոխանցման, ՔՀԿ-ների և պետական մարմինների հետ համագործակցության միջոցով ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ազդելու հանրային քաղաքականության վրա: Միջսահմանային համագործակցությունները խթանելով՝ մեր նպատակն է փոխլրացնել ԵՄ-ը և ազգային ջանքերը՝ նորարարական և միջազգային մոտեցումներով՝ համահունչ ԵՄ երիտասարդական օրակարգին։
«EmpowerYouth. Երիտասադներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպություների կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար: