24
Մյս 2018
«Connect the DOTS» գործընկերության հաստատման ծրագիր
Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ
Նպատակ. Խթանել համագործակցությունը Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված կազմակերպությունների 30 ներկայացուցիչների միջև՝ նպաստելով համայնքային կամավորական ծրագրերի որակի բարձրացմանը և նորարարության ներմուծմանը փորձի փոխանակման միջոցով։
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Kultur Akiv» ՀԿ-ի (Գերմանիա) հետ համատեղ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց «Connect the DOTS» գործընկերության հաստատման ծրագիրը։
Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Լեհաստանից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Իսպանիայից և Բելառուսից: