17
Հլս 2021
Հուլիսի 12-ին և 13-ին Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկօրյա հանդիպումը: Միջոցառման սկզբում պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին ինչպես ծրագրային թիմի անդամները, այնպես էլ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը: Հաջորդիվ Սպիտակի և հարակից համայնքնների 44 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները: Պատանիներին ոգեշնչելու նպատակով իրենց հաջողությունների պատմություններով կիսվեցին Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ...