«Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» կարողությունների զարգացման ծրագիրը նպատակաուղղված էր հզորացնել Հարավային Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի  և ասիական այլ շրջանների գործընկերների կարողությունները մարդասիրական կամավորական ծրագրերի համակարգման համատեքստում: Ծրագրում ներառված էին 3 գործընկերներ ԵՄ-ից՝ Ֆրանսիա (ADICE), Չեխիա (ADRA Czechia) և Սլովակիա (ADRA Slovakia), ինչպես նաև 7 գործընկերներ ոչ ԵՄ երկրներից՝ Ղրղզստան (IDEA CA), Հայաստան (YIC), Նեպալ (WHR), Կամբոջա (CYA), Լիբանան (ADRA Lebanon), Սերբիա (ADRA Serbia) և Հյուսիսային Մակեդոնիա (VCS)։ Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր՝ 1⃣ Հավաստագրի ձեռքբերում – աջակցել ծրագրում ներգրավված գործընկերներին ԵՄ օգնության ֆոնդի կամավորների (EUAV) հավաստագրի ձեռքբերման համար անհրաժեշտ գործիքների մշ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «ADRA» (Սլովակիա), «ADICE» (Ֆրանսիա), «ADRA» (Չեխիա), «CAMBODIAN YOUTH ACTION» (Կամբոջա), «Women for Human Rights, single women group» (Նեպալ), «ASSOCIATION FOR VOLUNTEERISM VOLONTERSKI CENTAR SKOPJE» (Հյուսիսային Մակեդոնիա), «ADRA» (Սերբիա), «International Debate Education Association in Central Asia Pub» (Ղրղզստան), «ADRA» (Լիբանան) կազմակերպությունների հետ համատեղ ԵՄ օգնության ֆոնդի կամավորական նախաձեռնություն. տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է «Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» երկարաժամկետ նախագիծը: Ծրագրի նպատակն է հզորացնել ոչ ԵՄ երկրների գործընկերների կարողությունները մարդասիրական աջակցության և զարգացման ծրագրերում կամ...


Դեկտեմբերի 26-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։ Դասընթացի շրջանականերում ՀՀ տարբեր համայնքների երիտասարդներ հնարավորություն ունեցան ավելի մասնրամասն ծանոթանալու «Եվրոպական համերաշխության կորպուսի» կամավորական ծրագրին, դրա կողմից ընձեռվող հնարավորություններին, ինչպես նաև բացահայտեցին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներ, որոնք կօգնեն վերջիններիս կայանալ որպես որակյալ մենթորներ: Դասընթացը նպատակաուղղված էր Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորակա...


Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի ևս մեծ տոնախմբությամբ, նշեց կամավորների միջազգային օրը՝ ԵՆԿ ՀԿ տեղական և միջազգային կամավորների մասնակցությամբ: Միջոցառման մեկնարկին կամավորների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձով հանդես եկան ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հայկ Ավագյանը: Հաջորդիվ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած կամավորների ամենամյա պարգևատրման արարողությունը, որի ընթացքում ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի կողմից կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր և անվանական տիտղոսներ 2019թ. ընթացքում կազմակերպության ծավալած գործունեության մեջ ունեցած ակտիվ ներգրավվածության և կամավորական աշխատանքների իրականացմա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Foreningen Framtidstaget» (Շվեդիա) հետ համատեղ հոկտեմբերի 14-ից 21-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է «Դարձի՛ր Սուպեր ՄԵՆԹՈՐ» միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական Համերաշխության Կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Շվեդիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, ...

 
  Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորության հեռանկարները Հայաստանում» ֆորումը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ֆորումի թեմաներն էին՝ «Կամավորական կառույցների և կամավորության խրախուսում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագրի շրջանակներում կամավորական կառույցների քարտեզագրման արդյունքների ներկայացում։ Զուգահեռ քննարկումներ աշխատախմբերում Մաս 1․ Առկա փորձի ներկայացում, խնդիրների վերհանում Խումբ 1 - «Կամավորական աշխատանքի օրենսդրական կարգավորումներ», ֆասիլիտատոր՝ Հերմինե Պապիկյան Խումբ 2 - «Կամավորական աշխատանքի համակարգում», ֆասիլիտատոր՝ Զարուհի Լավչյան ...


Դեկտեմբերի 4-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորների միջազգային օր-2018» ծրագիրը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ծրագրի շրջանակում անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ Կամավորության հնարավորությունների տոնավաճառ (Volunteering Fair)՝ մասնակցությամբ կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական և միջազգային կազմակերպությունների:  Աշխատարաններ (Workshops)՝ հմտությունների զարգացում, փորձի ներկայացում, քննարկումներ (չ)կոնֆերանսների ձևաչափով (զուգահեռ 3 սենյակներում, յուրաքանչյուրն առավելագույնը 30 րոպե տևողությամբ, ընդամենը 6 աշխատարան)՝ մասնակցությամբ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, այս տարի նույնպես, նշեց կամավորների միջազգային օրը` դեկտեմբերի 5-ը` տոն դարձնելով ԵՆԿ ՀԿ տեղական և միջազգային կամավորների համար: Միջոցառման մեկնարկը տրվեց կամավորների ամենամյա պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում «Տարվա կամավոր», «Տարվա ԵԿԾ միջազգային կամավոր», «Տարվա ԵԿԾ հայ կամավոր», «Տարվա մենթոր» և «Տարվա ակումբավար» անվանակարգերում պատվոգրերի արժանացան 2017 թվականին ԵՆԿ ՀԿ-ում կամավորական աշխատանքով աչքի ընկած տեղական և միջազգային կամավորները: Օրն ավարտվեց հաճելի հավաքույթով, որին ներկա էին ԵՆԿ ՀԿ աշխատակազմը և տեղական ու միջազգային կամավորները:          Տեսնել ավելին... ...


Դեկտեմբերի 5–ին Գյումրու ԵՆԿ ՀԿ-ն նշեց Կամավորների միջազգային օրը: Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու Հայորդաց տանը, որտեղ տեղի ունեցավ «Կամավորների աշխատանքը լուսանկարներում» խորագրով ֆոտո ցուցահանդես: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին տարբեր լուսանկարներ, որոնք արտացոլում էին աշխարհի տարբեր բնակավայրերում իրականացված կամավորական աշխատանքները: Այնուհետև ԵՆԿ ՀԿ կամավորները Գյումրու թիվ 42-րդ ավագ դպրոցում և Ակադեմիական վարժարանում աշակերտներին ներկայացրեցին կամավորական աշխատանքի կարևորության մասին և կիսվեցին կամավորական աշխատանքի իրենց փորձով: Օրն ավարտվեց ավելի ջերմ միջավայրում, որտեղ միջոցառման մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան հաճելի ժամանց անցկացնելու միասին, այլև պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Կայացավ նաև արդ...