19
Հկտ 2021
«Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» կարողությունների զարգացման ծրագիրը նպատակաուղղված էր հզորացնել Հարավային Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի և ասիական այլ շրջանների գործընկերների կարողությունները մարդասիրական կամավորական ծրագրերի համակարգման համատեքստում: Ծրագրում ներառված էին 3 գործընկերներ ԵՄ-ից՝ Ֆրանսիա (ADICE), Չեխիա (ADRA Czechia) և Սլովակիա (ADRA Slovakia), ինչպես նաև 7 գործընկերներ ոչ ԵՄ երկրներից՝ Ղրղզստան (IDEA CA), Հայաստան (YIC), Նեպալ (WHR), Կամբոջա (CYA), Լիբանան (ADRA Lebanon), Սերբիա (ADRA Serbia) և Հյուսիսային Մակեդոնիա (VCS)։ Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր՝ 1⃣ Հավաստագրի ձեռքբերում – աջակցել ծրագրում ներգրավված գործընկերներին ԵՄ օգնության ֆոնդի կամավորների (EUAV) հավաստագրի ձեռքբերման համար անհրաժեշտ գործիքների մշ...