29
Հլս 2022
2022թ. հուլիսի 28-ին Էջմիածին համայնքում տեղի ունեցավ Հայաստանում երրորդ բաց երիտասարդական կենտրոնի՝ «Էջմիածնի երիտասարդների տան» պաշտոնական բացման արարողությունը: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն: Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, այն նաև բարենպաստ միջավայր է՝ նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վեյգանդը, Հայաստանում Ճապոնիա...