2018թ. սկզբին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակը միավորեցին իրենց ջանքերը Հայաստանում ներդնելու Յունիսեֆի գլոբալ UPSHIFT ծրագիրը: ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿ «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: ԾՐԱԳՐԻ ԹԻՐԱԽ Ծրագրի ուղղակի շահառուներն են՝ Գյումրի և Սպիտակ քաղաքներից 12-18 տարեկան 50 պատանի։ Պատանիները ընտրվելու են տարբեր դպրոցներից, քոլեջներից, ուսումնական/կրթական/մշակութային հաստատություններից։ Ծրագրի անուղղակի շահառուներն են Գյումրի և Սպիտակ քաղաքներից...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։ Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց մեծամասշտաբ միջոցառումներ: Օրվա մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Փոխակերպվող կրթություն» (“Transforming education”) համաժողովով: Համաժողովի առաջին մասում տեղի ունեցան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին հաջորդեց տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներո...


  Դեկտեմբերի 5-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորության հեռանկարները Հայաստանում» ֆորումը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ֆորումի թեմաներն էին՝ «Կամավորական կառույցների և կամավորության խրախուսում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագրի շրջանակներում կամավորական կառույցների քարտեզագրման արդյունքների ներկայացում։ Զուգահեռ քննարկումներ աշխատախմբերում Մաս 1․ Առկա փորձի ներկայացում, խնդիրների վերհանում Խումբ 1 - «Կամավորական աշխատանքի օրենսդրական կարգավորումներ», ֆասիլիտատոր՝ Հերմինե Պապիկյան Խումբ 2 - «Կամավորական աշխատանքի համակարգում», ֆասիլիտատոր՝ Զարուհի Լավչյան ...


Դեկտեմբերի 4-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ համատեղ իրականացրեց «Կամավորների միջազգային օր-2018» ծրագիրը՝ նվիրված Կամավորների միջազգային տոնին: Ծրագրի շրջանակում անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ Կամավորության հնարավորությունների տոնավաճառ (Volunteering Fair)՝ մասնակցությամբ կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական և միջազգային կազմակերպությունների:  Աշխատարաններ (Workshops)՝ հմտությունների զարգացում, փորձի ներկայացում, քննարկումներ (չ)կոնֆերանսների ձևաչափով (զուգահեռ 3 սենյակներում, յուրաքանչյուրն առավելագույնը 30 րոպե տևողությամբ, ընդամենը 6 աշխատարան)՝ մասնակցությամբ...


Մեծագույն ուրախությամբ ներկայացնում ենք այս տարվա մեր ամենաազդեցիկ ծրագրերից մեկը՝ «Մեր աշխարհն առաջնորդող կանայք» (GLOW) ամառային ճամբարները, որն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» և Խաղաղության կորպուսի կամավորների կողմից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ: GLOW-ն աղջիկների առաջնորդության և հզորացման ծրագիր է, որը նպատակ ունի կրթության միջոցով խթանել երիտասարդ աղջիկների շրջանում առաջնորդությունը, ընկերասիրությունը, քաղաքացիական ակտիվությունը, գենդերային հավասարությունն ու իրավագիտակցությունը, ներշնչել ինքնավստահություն և հաղորդել համապատասխան գիտելիքներ՝ իրենց համայնքների խնդիրներից բխող ծրագրեր իրականացնելու համար:  Այս տարի իրականացվեցին երեք ցերեկային ճամբարներ Գյումրիում, Կապանում և Գավառում՝ Հայկական Կարիտասի Գավառի «...


Սեպտեմբերի 13-ին «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ «ԵՆԿ աղջիկների առաջնորդության և հեծանվավարություն» ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները հեծանիվներով կատարեցին վարժանքներ, ցուցադրեցին իրենց հմտությունները: Միջոցառումը փոքրիկ տոնախմբությամբ շարունակվեց «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ ծրագրի մասնակիցներն ու մարզիչները պարգևատրվեցին հավաստագրերով և շնորհակալագրերով: *Հիշեցնենք, որ «Աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ծրագիրը» իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից «Խաղաղության կորպուս - Հայաստան»-ի և «Էմիլի Արեգակ» կենտրոնի հետ համագործակցությամբ։                      Տեսնել ավելին...      ...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, շարունակելով երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը, արդեն չորրորդ տարին անընդմեջ Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։  2018 թվականը ևս բացառություն չէր և այս տարի նույնպես, օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես եկավ մեծամասշտաբ հանրային միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։ Միջոցառումների մեկնարկը տրվեց հեծանվաերթով և քայլերթով, որին հաջորդեց Էրազմուս+ տեղեկատվական տաղավարը, որտեղ Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հա...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հունիսի 1-ի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ «Լիլիթ» մանկապարտեզում կազմակերպել էր անակնկալներով լի տարբեր միջոցառումներ մանկապարտեզի սաների համար: Երեխաների համար տոնը գունեղ ու վառ դարձրին ԵՆԿ միջազգային կամավորների և աշխատակազմի անդամների կողմից պատրաստած հետաքրքիր խաղերը, աշխույժ երգն ու պարը: ??? ...


Նոյեմբերի 16-ին՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Երիտասարդական պալատում. Շիրակի մարզում գործող բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող 22 ուսանողներ իրենց բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացան Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվոգրերի: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ պատրաստել էր անակնկալ, որի արդյունքում վիճակահանության սկզբունքով 3 ուսանողների 2018 թվականի ընթացքում Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Ուսանողների պարգևատրման արարո...


Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, մեծ տոնախմբությամբ նշեց երիտասարդների միջազգային օրը: Գյումրիում օգոստոսի 12-ը տոն դարձավ ի շնորհիվ՝ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքի, որոնց թվին էին դասվում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp-Ը , Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲԸ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԸ՝ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, տոնը ավարտվեց շուրջ 150 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) երկինք արձակելով: Բացի այդ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ հայտարարվել էին հեղինակային երգի (մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://bit....