Երբ. Ապրիլ 1, 2011 Նկարագրություն. 2011թ., ապրիլի 1-ին, Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում ԵՆԿ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց ֆլեշմոբ, որը նվիրված էր հումորի միջազգային օրվան: Նպատակն էր ուրախանալ և ժպիտներ պարգևել անցորդներին: Ֆլեշմոբին մասնակցելու պարտադիր պայմանն էր ունենալ «տազիկ», քանի որ պետք է բոլոր մասնակիցներով նստեին և «լվանային» ոտքերը: Մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես էր եկել տարբեր կերպարներով` ծիծաղելի հագուստ, դիմակ և այլ աքսեսուարներ, որոնք ժպիտ առաջացրեցին անցորդների դեմքերին: Տեսնել ավելին    ...


Երբ. Մարտի 26, 2011 Նկարագրություն. «Երկրագնդի ժամ»-ը համաշխարհային միջոցառում է, որը նախաձեռնել է «World Wildlife Fund» կազմակերպությունը: Այն անցկացվում է ամեն տարի՝ մարտ ամվա վերջին և նպատակն է հրավիրել մարդկության ուշադրությունը գլոբալ տաքացման հիմնախնդիրների վրա: Այս տարի «Երկրագնդի ժամ»-ը տեղի ունեցավ մարտի 26-ին, ժամը 19:30 – 20:30, որին միացավ նաև «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Օրվա ընթացքում, ԵՆԿ անդամները բաժանեցին թռուցիկներ և պաստառներ Երկրագնդի ժամվա մասին, որոնք մարդկանց կոչ էին անում մեկ ժամով` 19:30 – 20:30, անջատել էլեկտրականությունը: Եվ արդյունքում, նշված ժամին, նկատելի էին քաղաքի բազմաթիվ շենքերում ու բնակարաններում չլուսավորված պատուհաններ: Տեսնել ավելին  ...


Երբ. Հուլիս 26, 2010 Նկարագրություն. 2010թ. հուլիսի 26-ին, Գյումրիի թատերական հրապարակում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ինչ կարող ես անել ԴՈւ Գյումրիի երիտասարդների կյանքն ավելի հետաքրքրիր դարձնելու համար» խորագիրը կրող ֆլեշ-մոբը, որն առաջինն էր Գյումրիում: Ֆլեշ-մոբի նպատակն էր, համախմբել Գյուրիի ակտիվ երիտասարդներին, նրանց հետ համատեղ փորձել ուրվագծել գործողությունների ցանկ, որոնց իրականացման շնորհիվ երիտասարդների կյանքն հնարավոր կլինի ավելի հետաքրքիր դարձնել: Հետագայում այդ գաղափարների այն մասը, որն առնչվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությանը, տեղ կգտնի ՀԿ տարեկան աշխատանքային պլանի մեջ: Բացի այդ, արդյունքները կհանրայնացվեն, և բոլոր շահագրգիռ կողմերը, տեսնելով դրանք, կկարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել երիտասարդ...