Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի մասին իմացել եմ Գյումրիում բնակվող ընկերներիցս ու սկսել եմ հետևել իրենց ակտիվ ու հետաքրքիր գործունեությանը դեռ երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ ապրելով ու սովորելով Երևանում՝ չէի կարողանում մասնակցել տարբեր միջոցառումների ու ինքս էլ ներգրավված լինել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեռվից հետևելով՝ նպատակ ունեի` երբ վերադառնամ Գյումրի, անդամագրվելու եմ որպես կամավոր ու լինելու եմ այն գործի մի մասնիկը, որն ուղղված է հայրենի քաղաքիս երիտասարդության զարգացմանը։ Այդպես էլ եղավ: Դեռևս 2016թ. հունիսին, մասնակցելով ԵՆԿ ՀԿ-ի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրած «Երիտասարդական աշխատանք-երիտասարդական աշխատող» խորագիրը կրող ծրագրին՝ ուղղված երիտասարդական աշխատողների կրթմանն ու տեղեկացվածության բարձրացմա...


Դեռ դպրոցական տարիներից լսել էի ԵՆԿ ՀԿ-ի մասին, սակայն դասերիս պատճառով շատ քիչ ժամանակ ունեի և չեի հասցնում ներգրավել կազմաակերպության գործունեության մեջ: ԵՆԿ-ին միացել եմ 2015թ-ից, երբ հնարավորություն ստացա մասնակցելու Վրաստանում կայանալիք միջազգային դասընթացի: ԵՆԿ-ի օգնությամբ ես կարողացա լայնացնել իմ մտահորիզոնը` ծրագրային գաղափարներս հետագայում իրականացնելու համար: Այսօր նոր հմտություններ ձեռք բերելու համար ես նաև մասնակցում եմ տարբեր դասընթացների: Կազմակերպությունում նաև կատարում եմ կամավորական աշխատանք, որի ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Այս աշխատանքների և դասընթացների շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու այլ երկրների մշակույթներին, շփվել տարբեր մարդկանց հետ և բացահայտել եմ ինքս ինձ` որպես հարմարվող անձնավորություն: ԵՆԿ-ն իմ առջև բացեց ա...


Երկրորդ կուրսի ուսանող էի, երբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին մեր քոլեջ՝ Շիրակի պետական տարածաշրջանային քոլեջ` ներկայացնելու կազմակերպության գործունեությունը և կամավորական աշխատանք կատարելու հնարավորությունների մասին: Այդ ժամանակ ոչ մի հասարակական կազմակերպություններում ակտիվ գործունեություն չէի ծավալում և ընդհանրապես պատկերացում անգամ չունեի, թե դա ինչ է, այնտեղ ինչով էին զբաղվում և անգամ չէի էլ մտածում, որ մի օր ես ինքս ներգրավելու եմ կազմակերպության գործունեության մեջ։ Հիշում եմ, որ այդ հանդիպմանը մեծ ուշադրությամբ լսում էի կազմակերպության ներկայացուցիչներին ու շատ հարցեր տալիս: Իմանալով կազմակերպության հասցեն՝ այդ նույն օրը մեր քոլեջի ուսանողների հետ գնացինք կազմակերպություն, և այդ օրվա...


Հիշում եմ այն օրը, երբ գնացի ԵՆԿ-ի անգլերենի ակումբին մասնակցելու: Այդ ժամանակ ԵՆԿ-ի մասին համարյա տեղյակ չէի և չգիտեի, թե ինչ խմբակներ ունեն: Ցանկանալով ծանոթանալ ԵՆԿ-ում գործող տարբեր խմբակներին՝ հարցրի, թե արդյոք ունեն պարի խմբակ, քանի որ շատ եմ սիրում պարը և պարել եմ մանկուց: Երբ իմացա, որ պարի խմբակ չկա, այդ պահին ցանկացա ԵՆԿ-ում լինել կամավոր: Սկզբնական շրջանում ԵՆԿ հաճախում էի միայն պարի խմբակի համար, իսկ հետո ժամանակի ընթացքում հասկացա, թե ինչքան բան կարող է տալ կամավորությունը և որոշեցի մասնակցել 2016թ.-ի երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքներին: Շատ վառ գույների մեջ եմ հիշում այդ օրը: Կամավորությունը ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ, թիմում աշխատելու փորձ: ԵՆԿ-ի միջոցառումներում ներգրավվելուց հետ, դարձե...


Ես այն երջանիկն եմ, որն ընտրվեց այս 10 ամիսները Եվրոպական կամավորական ծառայությունը Սվելգենում կատարելու համար: Լինելով փոքր բնակավայր՝ ընդամենը մոտ 1200 բնակչությամբ, այն հնարավորություն տվեց ինձ ավելի արագ ինտեգրվելու նորվեգական մշակույթին, ապրելակերպին և սովորույթներին: Իսկ կամավորական աշխատանքը, որը հիմնականում կապված է դպրոցականների հետ, շատ լայն հնարավորություն է տալիս լինելու ստեղծարար: Համատեղելով Նորվեգիայի հիասքանչ բնությունը, օգնելուն մշտապես պատրաստ մարդկանց և աշխատանքի բնույթը, որն ինձ համար աշխատանքը որպես զբաղմունք և հոբբի դիտելու օրինակ է, կարծում եմ որ այս 10 ամիսները հետագայում կմնան որպես վառ հիշողություն և կարիերայի շատ կարևոր սկիզբ։...


Ուզում եմ մի փոքր խոսել կամավորական ծրագրիս մասին, որն իրականացնրի Իտալիայում, Սիցիլիայի Աչիռեալե կոչվող մի փոքր քաղաքում։ Սիցիլիայում ամեն ինչ տաք է, սնունդը, մարդիկ, մթնոլորտը… Բայց խնդիրներ էլ կային, ու քիչ չէին … Ծրագիրս մշակութային էր, խաղում էի թատրոնում, թատրոնն ինձ շատ բան է տալիս, օգնում եմ բազում մշակութային միջոցառումների իրականացմանը, ինքս ղեկավարում եմ լուսանկարչության խմբակը տեղացիների և փախստականների հետ, նաև սկսել եմ ռուսերենի դասընթաց սկսնակների համար։ Օրերս սկզբում մի քիչ պարապ էին անցնում, բայց վերջերս արդեն լեցուն էին։ Շատ տպավորիչ ճարտարապետություն ունի Իտալիան, գումարած բնությունը։ Կկարոտեմ հաստատ։ Սիցիլիայում ապրող հայերի չեմ հանդիպել։ Հայի կարոտ էի, կհասկանան ոմանք ինձ, շատ քաղցր ենք մենք, շատ քաղցր, չնայած այստեղ ժողովրդական լեզվով ասած «ջիգյա...