25
Սպտ 2009
Երբ. Սեպտեմբեր 20-27, 2009 Նպատակ. Խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով: Նկարագրություն. «Երիտասարդությունը կարող է փոփոխություն անել» դասընթացը անցկացվեց 2009 թ.-ի սեպտեմբերին Գյումրի քաղաքում, Եվրոպական Հանձնաժողովի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում լեհական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի աջակցությամբ: Դասընթացը երիտասարդ աշխատողներին և երիտասարդ առաջնորդներին տվեց գիտելիքներ, հմտություններ, միջոցներ, որոնք անհրաժեշտ են որոշումների կայացմանը և հասարակական հարաբերություններում երիտասարդների ներգրավվածությունը ապահովելու համար: Դասընթացին մասնակցեցին 9 երկրներից ժամանած մասնակիցներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով, ովքեր ապահովեցին նաև միջմշակութային փոխանակումը: Դասընթացի հիմնական թեման էր մեդիան: ...