17
Հկտ 2019
Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի առաջին սերնդի ավարտական միջոցառումը: Միջոցառումը մեկնարկեց դեռահասների կողմից իրականացրած ֆոտո ցուցահանդեսով, որից հետո, համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթում հաղթած ու ֆինանսական աջակցություն ստացած 5 թիմերը ներկայացրեցին իրենց վեցամսյա ուսումնական ուղու ընթացքում գրանցած արդյունքները։ Ավարտական միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով կարևորեց դեռահասների մասնակցությունը համայնքային զարգացման գործում և ծրագրին շարունակականություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց։ Օրը ամփոփվեց համերգով, որը ամրապնդեց ներկաների ստացած տպավորությունները: *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ...