«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի չվճարվող պրակտիկա անցնելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 20) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝  Փետրվարի 18, 2024 թ․    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։  «Առաջնորդության առցանց դպրոցն» ընթանալու է իրարից անկախ երկու հոսքերով՝ սկսած ս․թ․ փետրվարի 8-ից: Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝   Առաջին հոսք: Փետրվարի 8, 15 և 22 Երկրորդ հոսք: Փետրվարի 9, 16 և 23 Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք: Բոլոր առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին և կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով: Առցանց հանդիպումների համար օգտագործ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ‘’Shades of volunteering” ՎԱՅՐԸ՝  Սեգեդ, Հունգարիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Մարտ 2025 – հունիս 2025 ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  TALENTUM  FOUNDATION   ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  վարել ակումբներ,  ստեղծել հետաքրքիր բացօթյա խաղեր ու սպորտային միջոցառումներ: Կազմակերպել համալիր միջոցառումներ, որոնք կծառայեն երեխաների և այլ նպատակային խմբերին: Գարնանը կամավորները նաև կկազմակերպեն անգլերեն լեզվով ճամբար հունգարացի պատանիների համար՝ համագործակցելով Սեգեդի օտարերկրյա համալսարանական ուսանողների հետ:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համ...


ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏՆԵՐ՝  Երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք, միջազգային երիտասարդական համագործակցություն, Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս, շրջակա միջավայր և կլիմա   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ  դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 22 ամիս ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 1 փետրվարի 2025 թ․  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,  Կազմակերպել ծրագրի գործողություններից բխող գնումները, կազմել պայմանագրերն ու համաձայնագրերը և ապահովել դրա...


Մրցույթի առարկա․ Երիտասարդական ոլորտի խորհրդատու/բովանդակության մշակման պատասխանատու Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 16.12.2024 – 30.06.2025 Աշխատանքային օրերի քանակ: 10 օր (80 ժամ)    «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի խորհրդատուի/բովանդակության մշակման պատասխանատուի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։    Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությո...


Մրցույթի առարկա․ Ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավար/ ֆասիլիտատոր Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 20.12.2024 - 30.05.2025 Աշխատանքային օրերի քանակ. 5 օր (40 ժամ)։   «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։   Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև...


Հոկտեմբերի 25-29-ը Աղվերան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդների առաջնորդության և քաղաքացիական կրթության ճամբարը»: Ճամբարը դարձավ լավագույն հարթակ ներկա և ապագա առաջնորդներին բացահայտելու ու դարձնելու ավելի կարեկցող և տեղեկացված՝ իրենց համայնքերում դրական փոփոխություններ բերելու համար:    Հայաստանի 5 տարբեր համայնքների «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների սաները հնարավորություն ունեցան ճամբարային օրերի ընթացքում ծանոթանալ մի շարք հիմնարար ու արդիական թեմաների:   Ճամբարը մեկնարկեց մեդիագրագիտության ուսումնասիրությամբ, որը կարևոր հմտություն է տեղեկատվական դարաշրջանում: Լրատվամիջոցների ազդեցությունները և քննադատական մտածողության կարևորությունը ճամբարականների համար ընդգծեց մեդիա ոլորտի մասնագետ, հյուր-խոսնակ Սուրեն Դեհերյանը:   ...


Մայիսի 14-ին «Իմփեքթ Հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ «UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ներկայացման հանդիպումը: Հանդիպման սկզբում դեռահասները հակիրճ ներկայացրին ընթացիկ իրականացված աշխատանքները, որոշեցին իրենց թիմերի կարգախոսները: Հաջորդիվ թիմերը աշխատեցին իրենց ծրագրային շնորհանդեսների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ներկայացումները: Պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին Գորիսի համայնքապետարանի երիտասարդության հարցերի պատասխանատու Արուս Հայրապետյանը, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ,...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Գավառ և Իջևան խոշորացված համայնքներում մեկնարկում է «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որը 2019 թվականին տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի, իսկ 2021 թվականին՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքներում՝ գրանցելով աննախադեպ արդյունքներ։ «UPSHIFT» ծրագրի նպատակն է` նպաստել Իջևան և Գավառ խոշորացված համայնքներում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: UPSHIFT-ը խթանում է երիտասարդների զարգացումն ու համայնքի մարտահրավերները բացահա...


Ապրիլի 21-ին Գավառ համայնքում «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթացը: Դասընթացին մասնակցում էին 12-18 տարեկան 50 պատանի Գավառ խոշորացված համայնքից։ Համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև մայիսի 15-ը աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա և պահանջվող ռեսուրսները: Կայանալիք ծրագրային ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն 10 ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն: «UPSHIFT...