🇦🇲 🇫🇷 🇪🇺 2023 թ. հուլիսի 3-10-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Nouveau Départ NGO» (Ֆրանսիա) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է «Step Forward to Conflict Management» երիտասարդական աշխատանքում կոնֆլիկտների հաղթահարման և բանակցութունների վարման թեմայով միջազգային դասընթաց։   Դասընթացի նպատակն է` երիտասարդների, երիտասարդական աշխատողների շրջանում տարածել խաղաղության մշակույթը՝ միջսահմանային երկխոսության և խաղաղաշինության փորձի փոխանակման միջոցով: Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Վրաստանից, Էստոնիայից և Ռուսաստանի Դաշնությունից:         ...


2023 թ. մայիսի 6-13-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «FUNDACJA LAJA» (Լեհաստան) հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, Գյումրիում հյուրընկալում է երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք և միջոլորտային համագործակցություն թեմաներով միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի նպատակն է`բարձրացնել երիտասարդական քաղաքականության մշակման և երիտասարդական աշխատանքի իրականացման արդյունավետությունը՝ պետական և ոչ պետական կառույցների միջոլորտային համագործակցության ու երիտասարդների մասնակցության խթանման միջոցով։ Ծրագրին մասնակցում են պետական (նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, ուսումնական հաստատություններ) և ոչ պետական (երիտասարդական հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ) կառույցների ...


 2023 թ. ապրիլի 8-15-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Exploring Cultural campfire Opportunities (ECCO)» (Նորվեգիա) ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, հյուրընկալում է «Մենթորության Արվեստը» թեմայով ԵՀԿ մենթորների վերապատրաստման միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական համերաշխության կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորի գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բուլղարիայի...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն շարունակելով իրականացնել «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգումը, տեղեկացնում է, որ Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացվելու է «Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնը, Խորվաթիայի և Լեհաստանի Էրազմուս+ի Ազգային Գործակալությունների հետ համատեղ, հունվարի 22-29-ը Խորվաթիայում ուսումնական այցով հյուրընկալեց վերոնշյալ երկրների պատվիրակություններին: Հայաստանից ծրագրում ներգրավված են «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի գործընկեր հա...


Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, շարունակում է խրախուսել փակ սահմաններից այն կողմ երկու հարևան երկրների մարդկանց և հաստատությունների միջև կապերն ու ոլորտային գիտելիքի փոխանակումը։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության շնորհիվ՝ 2017-2019թթ․ «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակներում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի 150 անհատի՝ միջսահմանային այցերի միջոցով հարևան երկրում հստակ ծրագրեր իրականացնելու համար` հոգալով նրանց ճանապարհածախսը։ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծից կօգտվեն Հայաստանից և Թուրքիայից 10 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հատուկ ծրագրերի շրջա...


Սեպտեմբերի 7-ին Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոց ՊՈԱԿ-ի, Գյումրի «Ֆոտոն» վարժարանի, Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի միջև:Հուշագրի շրջանակներում վերոհիշյալ ուսումնական հաստատությունների թվով 8 աշակերտ և 4 ուսուցիչ մասնակցեցին ս/թ. սեպտեմբերի 12-23-ը Բեռլինում կայանալիք Հայաստան-Գերմանիա դպրոցական փոխանակման ծրագրին:Սեպտեմբերի 17-ին Բեռլինում «Հայաստան-Գերմանիա» դպրոցական փոխանակման ծրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր Գերմանիայի հայտնի «Կարլ Վոն Լին» հատուկ դպրոց, որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող շուր...


«Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում մասնակիցները ներկայացրին ինչպես իրենց հեղինակային, այնպես էլ հայտնի ստեղծագործողների գործերը, իսկ Եվրոպական կամավորական ծառայության կամավորները պատմեցին Հայաստանում իրենց հետ կատարված արկածային դեպքերի մասին։ Այնուհետև, ԵԿԾ կամավոր Մարտինա Հորնիչկովան ներկաների հետ կիսվեց յոգայի ու մեդիտացիայի գաղտնիքներով։      ...


Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հերթական «Ուրբաթօրյա սրճարանը»՝ այս անգամ թեման երաժշտությունն էր: 🎧🥁🎸 «Ուրբաթօրյա սրճարանին» հատուկ ջերմ մթնոլորտում մասնակիցները սովորեցին Էստոնական, Չեխական, Ֆրանսիական, Սլովակ ու Հայկական երգեր և ճաշակեցին ՄԵԿ ԲԱԺԱԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ: Իսկ միջոցառումն ավելի երաժշտական ու սիրուն դարձրին «Ջրաներկ» երաժշտական խմբի հեղինակային երգերը: ...


  Հայաստան-Գերմանիա դպրոցների փոխանակման ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» սեպտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում հյուրընկալեց Բեռլինի ամենամեծ Կարլ Ֆոն Լիննե հատուկ դպրոցի 7 հոգանոց պատվիրակությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Գերմանիայի դպրոցների միջև գործընկերության հաստատմանը, դպրոցների աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակմանը: Գյումրիից ծրագրում ներգրավված են Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն վարժարան» ՊՈԱԿ-Ի աշակերտներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակներում Գերմանիայի պատվիրակությունը շրջայց կատարեց ուսումնական հաստատություններ, կրթության զարգացման կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ տեսարժան և պատմամշակութային վայրեր։ Մարզպետարան կատարած այցի ժամանակ պատվիրակությունը հանդիպեց Շ...


Երբ. Օգոստոսի 17-25, 2017 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Երաժշտության թեմայի շուրջ համախմբել երիտասարդներին, ովքեր, համադրելով ազգային երաժշտական տարրերը միջմշակութային երկխոսության հետ, կստեղծեն մշակութային դրսևորման նոր նմուշներ:  Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) “Fishbowl Youth” ՀԿ-ի (Իռլանդիա) հետ համատեղ օգոստոսի 17-25-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Թորոսում հյուրընկալում է ‹‹Ոգեշնչի՛ր երաժշտության միջոցով›› յոթօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը` երաժշտության միջոցով միջմշակութային երկխոսության թեմայով: Ծրագրի գլխավոր թեման երաժշտությունն է, քանզի այն ոչ միայն մեղեդիների և նոտաների միաձուլում է, այլև մի համընդհանուր լեզու, ինքնաարտահայտման ձև, ուրույն մշակույթ և ընկերությ...