14
Օգս 2019
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։
Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացրեց մեծամասշտաբ միջոցառումներ: Օրվա մեկնարկը տրվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Փոխակերպվող կրթություն» (“Transforming education”) համաժողովով: Համաժողովի առաջին մասում տեղի ունեցան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին հաջորդեց տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներո...