10
Փտր 2023
![](https://yic.am/wp-content/uploads/2023/06/330569770_497382172562465_854320140808442452_n.jpg)
![](https://yic.am/wp-content/uploads/2023/06/330569770_497382172562465_854320140808442452_n.jpg)
Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող լրագրողների և մեդիա ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի մեկնարկի և հետագա գործողությունների մասին։ Առանձնահատուկ շեշտադրվեց առաջիկայում մեկնարկող լրագրողների 4-օրյա վերապատրաստման դասընթացի մանրամասները և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մեդիա գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու և երիտասարդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ծրագրերի գաղափարները կիսելու համար։ Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։ ...