Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող լրագրողների և մեդիա ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի մեկնարկի և հետագա գործողությունների մասին։ Առանձնահատուկ շեշտադրվեց առաջիկայում մեկնարկող լրագրողների 4-օրյա վերապատրաստման դասընթացի մանրամասները և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մեդիա գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու և երիտասարդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ծրագրերի գաղափարները կիսելու համար։ Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։           ...


Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գյումրիում մեկնարկեց «EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում» ծրագրի աշխատունակության թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցում են 15 երիտասարդներ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից: Ծրագիրն իրականացվում է Հայաստանից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (ԵՆԿ), Մոլդովայից ««Միլենիում» վերապատրաստման և զարգացման ինստիտուտ», Ուկրաինայից «Վիննիցայի «Կրեատիվ» տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն» և Ռումինիայից «Եվրոպական փորձագիտական «Եվրոպուլս» կենտրոն» կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: ...


ԵՆԿ ՀԿ գործունեության ուղղություններից է նպաստել երիտասարդների լեզվական, հաղորդակցման հմտությունների և բիզնես կարողությունների զարգացմանը՝ երիտասարդների համար լեզվի, մշակութային և ձեռներեցության ակումբների կազմակերպման միջոցով: Այժմ ԵՆԿ ՀԿ-ում գործում են հետևյալ ակումբները՝       1.Լեզուների ակումբներ Թուրքերենի ակումբ Գերմաներենի ակումբ Անգլերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) - 2014-2017, 2018 Ֆրանսերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) 2. Ազգային պարերի ակումբ 3. Գրքի ակումբ 4. Ձեռքի աշխատանքների ակումբ    ...


Երբ. մայիսի 15-22, 2016 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. բարելավել ոչ-ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող շարժունակության ծրագրերի որակը և ուժեղացնել նմանատիպ ծրագրերի ազդեցությունը երիտասարդների աշխատունակության բարձրացման վրա՝ երիտասարդ առաջնորդներին ու մենթորներին գործիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Kultur Aktiv” e.V. կազմակերպության հետ համատեղ մայիսի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց “Life after mobility projects” միջազգային դասընթաց։ Ծրագրին մասնակցեցին 28 ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Վրաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Ուկրաինայից։         ...


Երբ. Նոյեմբերի 8-15, 2015 Ոտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Խթանել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` օգտագործելով կամավորությունը որպես ուսուցողական մեխանիզմ: Այն կպատրաստի վերջիններիս աշխատանքային շուկայի համար կամավորության մի շարք գործողությունների միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի "Fairbund e.V." կազմակերպության հետ համատեղ նոյեմբերի 8-15-ը հյուրընկալում է յոթօրյա միջազգային դասընթաց, որը իրականացվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցում են Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելառուսից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 30 երիտասարդներ:      Տեսնել ավելին...


 Երբ. Հոկտեմբեր 18 – 26, 2014 Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխ...


Երբ. Հուլիս 12 -14, 2014 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Խրախուսել երիտասարդների ակտիվ մասնակցությունը պետական երիտասարդական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Գյումրիում կազմակերպեց «Իրազեկ և աջակցող երիտասարդ» խորագիրը կրող ծրագիրը: «Իրազեկ և աջակցող երիտասարդ» ծրագրի շրջանակներում անցկացվեց եռօրյա դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացաներիտասարդական քաղաքականության ընդհանուր դրույթներին,տեղական մակարդակում երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացներում մասնակցության մեխանիզմներին,ներկայացվեց տարբեր շահագրգիռ կողմերի դերը և պարտականությունները երիտասարդական քաղաքականության մշա...


Երբ. Մայիս 24 – 31, 2014 Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ Նպատակ. Նպաստել երիտասարադական ոլորտի աշխատողների` երիտասարդների աշխատունակության բարձրացմանը նպաստող գիտելիքների ձեռքբերմանը և փորձի փոխանակմանը: Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց  միջազգային դասընթաց:  Փորձառու դասավանդողների և փորձագետների շնորհիվ մասնակիցներին տրամադրվեց գիտելիքներ և հմտություններ`կապելու գործազուրկ երիտասարդներին աշխատաշուկայի հետ: Դասընթացը մասնակիցներին ընձեռեց հնարավորություն բացահայտելու տարբեր իրականություններ գործազրկության իրավիճակի հետ կապված, և միմյանց հետ կիսելու երիտասարդական աշխատունակության հնարավորությունների մասին տարբեր տեղեկատվություններ: Մասնակի...


Երբ. Մարտ 18 – 25, 2014 Որտեղ. Փամբակ, Լոռու մարզ Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության բարձրացմանը` աշխատանքային և հաղորդակցության հմտությունների փոխանցման միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Փամբակում հյուրընկալեց ութօրյա միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիր: Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակիցները իրենց երկրների պատվիրակության ղեկավարների աջակցությամբ կազմակերպեցին աշխատանքային հանդիպումներ առաջնորդություն, ժողովրդավարություն, կոնֆլիկտների հաղթահարում, բանակցությունների վարում, միջմշակությաին տեղեկացվածություն, ինքնակենսագրական (CV), աշխատանքային հարցազրույց, մոտիվացոին նամակ թեմաներով, ինչպես նաև հրավիրված փորձագետի աջակցությամբ մ...


Երբ. Հունվար - Հունիս, 2013թ. Նպատակ. Նպաստել կազմակերպության առավել ակտիվ և նվիրված անդամների երկարաժամկետ անհատական և մասնագիտական զարգացմանը: Նկարագրություն. Ծրագրի ընթացքում մրցութային կարգով ընտրված ինը մասնակիցները, անհատական զարգացման նախագծեր մշակելով, դասընթացների, գործավարժանքների միջոցով փորձում էին կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները: Անհատական քուչինգն ու խմբային հանդիպումների անցկացումը, ինչպես նաև առցանց խմբի ստեղծումը առանձնահատուկ միջոց էին ներգրավելու մի շարք երիտասարդների, ովքեր զանազան նոր հնարքներ, մեթոդներ սովորելու միջոցով կկարողանան ինքները «կերտել» իրենց ապագան:  ...