13
Հնս 2023

Մայիսի 14-ին «Իմփեքթ Հաբ Սյունիք»-ում տեղի ունեցավ «UPSHIFT Սյունիք» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ներկայացման հանդիպումը: Հանդիպման սկզբում դեռահասները հակիրճ ներկայացրին ընթացիկ իրականացված աշխատանքները, որոշեցին իրենց թիմերի կարգախոսները: Հաջորդիվ թիմերը աշխատեցին իրենց ծրագրային շնորհանդեսների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ներկայացումները: Պատանիներին իրենց ողջույնի խոսքերով քաջալերեցին Գորիսի համայնքապետարանի երիտասարդության հարցերի պատասխանատու Արուս Հայրապետյանը, Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ,...