Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հունիսի 1-ի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ «Լիլիթ» մանկապարտեզում կազմակերպել էր անակնկալներով լի տարբեր միջոցառումներ մանկապարտեզի սաների համար: Երեխաների համար տոնը գունեղ ու վառ դարձրին ԵՆԿ միջազգային կամավորների և աշխատակազմի անդամների կողմից պատրաստած հետաքրքիր խաղերը, աշխույժ երգն ու պարը: ...


Նոյեմբերի 16-ին՝ ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, Գյումրիում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Երիտասարդական պալատում. Շիրակի մարզում գործող բարձրագույն, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող 22 ուսանողներ իրենց բարձր առաջադիմության և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացան Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի պատվոգրերի: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի հետ համատեղ պատրաստել էր անակնկալ, որի արդյունքում վիճակահանության սկզբունքով 3 ուսանողների 2018 թվականի ընթացքում Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի շրջանակներում արտերկրում վերապատրաստվելու հնարավորություն ընձեռվեց: Ուսանողների պարգևատրման արարո...


Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, մեծ տոնախմբությամբ նշեց երիտասարդների միջազգային օրը: Գյումրիում օգոստոսի 12-ը տոն դարձավ ի շնորհիվ՝ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքի, որոնց թվին էին դասվում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp-Ը , Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲԸ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԸ՝ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, տոնը ավարտվեց շուրջ 150 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) երկինք արձակելով: Բացի այդ, երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ հայտարարվել էին հեղինակային երգի (մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ http://bit....


  2016թ. օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2016» խորագրի ներքո Գյումրիում իրականացրեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի հետ տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ, որին ներկա էին Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցները և Եվրամիության ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները: Ճանաչողական հանդիպմանն անմիջապես հաջորդեց մամուլի ասուլիսը, որի նպատակն էր Գյումրու երիտասարդներին, Գյումրիում գործող կազմակերպություններին և...


 2016թ. մարտի 25-ին ԵՆԿ ՀԿ-ում տեղի ունեցավ հերթական տեղեկատվական օրը, որի նպատակն էր կազմակերպության շահառուներին և շահագրգռված անձանց ծանոթացնել կազմակերպությանը, վերջինիս գործունեությանը և պատմել կազմակերպության ընթացիկ և իրականցրած ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում մասնակիցները ունկնդիր եղան կազմակերպության հին և նոր անդամների պատմություններին՝ ԵՆԿ-ի հետ նրանց անցած ճանապարհի և ձեռքբերումների վերաբերյալ:       Տեսնել ավելին...


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Հայակական Կարիտաս » ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրեց «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի » ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անցկացվեց դասընթացավարների դասընթաց, որին մասնակցություն ցուցաբերեցին Շիրակի մարզի 8 երիտասարդներ, ովքեր համապատասխան հմտություններ և գիտելիքներ ստանալուց հետո, ներգավվեցին «Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի» ծրագրում՝ որպես կրտսեր դասընթացավարներ մարզի 28 ուսումնական հաստատություններում անցկացված «Անօրինական միգրացիա և թրաֆիքինգ » թեմայով դասընթացներում: Ինչպես նաև, անցկացվեց հետազոտություն, որն ուղղված էր Շիրակի մարզում միգրացիա և թրաֆիքինգ թեմաների շուրջ բնակչության հետաքրքրվածության մակարդակի պարզմանը և տենդենցների բացահայտմանը. Այն իր ...


         2015թ. օգոստոսի 12-ին «Երիտասարդների քաղաք» անվանված համընդհանուր խորագրի ներքո Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ Գյումրիում նշվեց Երիտասարդների միջազգային օրը։ Համաքաղաքային միջոցառման մեկնարկը տրվեց Գյումրու կենտրոնական այգում, որտեղ կրթական եւ մշակութային ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները ձեւավորել էին իրենց տաղավարները: Տեղի ունեցավ միջոցառման պաշտոնական բացում, որտեղ իրենց ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը եւ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը։ Այնուհետեւ մեկնարկեց ուլունքագործություն, կավագործություն, ...


Երբ. Հունվար - Սեպտեմբեր, 2013թ. Նպատակ. Աջակցել մարզաբնակ երիտասարդների իրազեկության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը` խրախուսելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը երիտասարդական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում: Խնդիրներ. բացահայտել մարզերում երիտասարդական խնդիրները և պարզաբանել, թե ինչ են անում ՏԻՄ-երը երիտասարդների մասնակցությունը խրախուսելու համար լուսաբանել մարզերում գործող երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի գորխունեությունը տրամադրել տեղեկատվություն տեղական և միջազգային կրթական, մշակութային իրազեկվածության, անհատական զարգացման ծրագրերի հնարավորությունների մասին: Նկարագրություն. Ծրագրի շրջանակներում երիտասարդների կողմից պատրաստվում և առցանց թողարկվում են ռեպորտաժներ, որոնցում անրադառնում ե...