Ուրախությամբ հայտնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 10-ից մեկնարկել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության փաստարկում» ծրագիրը։   Ծրագրի երկարաժամկետ նպատակն է՝ նպաստել Գյումրու երիտասարդների կյանքի որակի բարելավմանը՝ կարիքների վրա հիմնված տեղական երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու միջոցով: Ծրագրի խնդիրներն են` Ուսումնասիրել և վերլուծել համայնքի երիտասարդության առկա իրավիճակը (նրանց պատկերացումները, կարիքները, խնդիրներն ու ներուժը), Փաստարկված կերպով վեր հանել Գյումրու երիտասարդական քաղաքականության ներկա առաջնահերթությունները՝ հիմք ստեղծելով ներառական և մասնակցային տեղական երիտասարդական քաղաքականության փաստաթղթերի մշակման համար, Մշակել հ...


Երբ.  հուլիս 24, 2015 Որտեղ. Շիրակի մարզ, Գյումրի Նպատակ. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային երիտասարդական քաղաքականության մշակմանն ու ներդրմանը: Նկարագրություն. 2015թ-ի հուլիսի 24-ին «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհրդի» ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն զեկույցի մեջ տեղ գտած հիմնախնդիրներն ու հետազոտության արդյունքները, քննարկվեցին համայնքային երիտասարդական քաղաքականության մշակման և ներդրման, ինչպես նաև այդ մոդելը մյուս մարզերի համար նախատիպային դարձնելու մասին հարցեր։ Տեսնել...


Երբ. հուլիս 22, 2015 Որտեղ. Շիրակի մարզ, ք. Գյումրի Նպատակ. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային երիտասարդական քաղաքականության ինստիտուտի զարգացմանը: Նկարագրություն. «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում 2015թ-ի հուլիսի 22-ին «Բեռլին» հյուրերի տանը տեղի ունեցավ համայնքային երիտասարդական քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքային հանդիպում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ժամանած պատվիրակության, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհրդի» ներկայացուցիչների հետ։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակության կազմում էին՝ նախարարի տեղակալ  Արսեն Քարամյանը, Երիտասարդության քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը,...


  Երբ. մայիսի 26, 2015 Որտեղ. Շիրակի մարզ, ք. Գյումրի Նկարագրություն. 2015թ. մայիսի 26-ին, Գյումրու «Բեռլին Արթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտական զեկույցի շնորհանդեսը: Հայաստանի երիտասարդական ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար: Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Զեկույցում՝ - ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցնե...


Երբ. Մարտ 11, 2015 Որտեղ. ք. Երևան Նպատակ. Երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերին ներկայացնել «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի հեռահար և ռազմավարական նպատակները, ծրագրի շրջանակներում կատարված «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտության արդյունքները, ինչպես նաև Գյումրիում երիտասարդների կարիքների ուսումնասիրության և վերլուծության միջոցով բացահայտված երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Գյումրու երիտասարդական խորհուրդը կազմակերպեցին համաժողով, որն իրականացվում էր «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ն...


Երբ. Սեպտեմբեր 2014 – Փետրվար 2015 Որտեղ.Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. Աջակցել Գյումրու երիտասարդական կյանքի բարելավմանը` տեղական երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման միջոցով: Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Գյումրու երիտասարդական խորհուրդ» ոչ-ֆորմալ փորձագիտական խմբի հետ համագործակցությամբ, իրականացրեց է «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Լիտվայի «Քաղաքականության հետազոտության ու վերլուծության ինստիտուտ»-ը անցկացրեց հետազոտություն` բացահայտելու Գյումրու երիտասադական քաղաքականության գերակայությունները և մշակելու տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմներ: Ծրագրի ռազմավարական նպատակներն էին` 1. Բացահայտել Գյումրիում երիտասարդ...