ԵԿԾ/ԵԿԱ ՈՒՂԱՐԿՈՒՄ
ԵՆԿ-ն, Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (նախկին՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրազմուս+ Երիտասարդություն») ծրագրի շրջանակներում, իրականցնում է Եվրոպական կամավորական աշխատանք: Եվրոպական կամավորական աշխատանքը հայ երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Եվրամիության անդամ երկրներում:
Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


Երբ՝  ապրիլ, 2015 – ապրիլ, 2016 Որտեղ՝ Սեպոլնո-Կրաժենսկի, Լեհաստան Հյուրընկալող կազմակերպություն` Stowarzyszenie “Dorośli – Dzieciom” Կամավորի առաջադրանքները՝ աջակցել արվեստ, երաժշտություն, թատրոն խոհարարություն, լուսանկարչություն, լրագրություն թեմաներով աշխատարանների կազմակերպչական աշխատանքներին, կազմակերպել ցուցահանդեսներ, աջակցել «Երիտասարդ ստեղծագործողների ակումբի» համար վեբկայքի պատրաստման աշխատանքներրին:...


Երբ՝օգոստոս, 2015 - օգոստոս, 2016 Որտեղ՝Ժեշուֆ, Լեհաստան Հյուրընկալող կազմակերպություն՝ Stowarzyszenie “EKOSKOP” Կամավորի առաջադրանքները՝ աջակցել դաշտային աշխատանքների կազմակերպմանը, որոնք կազմակերպվում են Էկոսկոպի կողմից, իրականացնել Բնապահպանության թեմայով ծրագրային գաղափարների մշակում, աջակցել Բնապահպանական կրթության կենտրոնի ստեղծմանը, իրականացնել գրաֆիկական դիզայնի աշխատանքներ:...


Երբ՝ հոկտեմբեր, 2015 – հուլիս, 2016 Որտեղ՝ Սվելգեն, Նորվեգիա Հյուրընկալող կազմակերպություն՝ Բրեմանգերի քաղաքապետարանի մշակութային բաժին Կամավորի առաջադրանքները՝ կազմակերպել բացօթյա միջոցառումներ, վարել բնապահպանական կրթության մասին աշխատարան, անցկացնել շախմատի, դաշնամուրի և խոհարարական դասեր:...