23
Մյս 2016
Երբ. մայիսի 15-22, 2016 Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ Նպատակ. բարելավել ոչ-ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող շարժունակության ծրագրերի որակը և ուժեղացնել նմանատիպ ծրագրերի ազդեցությունը երիտասարդների աշխատունակության բարձրացման վրա՝ երիտասարդ առաջնորդներին ու մենթորներին գործիքներ ու հմտություններ փոխանցելու միջոցով։ Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի “Kultur Aktiv” e.V. կազմակերպության հետ համատեղ մայիսի 15-ից 22-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց “Life after mobility projects” միջազգային դասընթաց։
Ծրագրին մասնակցեցին 28 ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Վրաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Ուկրաինայից։ ...