ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ «Green Me» ԾՐԱԳՐԻ ՎԱՅՐ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ  ՎԱՅՐԸ՝ Օզիս, Լեհաստան ՕՐԵՐԸ՝ 10-18 ապրիլի 2025 թ․ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ  ՎԱՅՐԸ՝ Գյումրի, Հայաստան  ՕՐԵՐԸ՝ 25 հունիսի - 2 հուլիսի 2025 թ․   ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝  ոչ-ֆորմալ միջավայրում միմյանց հետ կիսվել սեփական փորձով, մշակութային առանձնահատկություններով, բնապահպանական հիմնախնդիրներով և դրանց տրվող լուծումներով։    ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Խթանել այնպիսի արժեքների ձևավորումը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ազնվությունը և ապրումակցումը, ինչպես նաև՝ առողջ մրցակցությունը և ներառականությունը, Ստեղծել հարթակ երիտասարդների միջմշակութային հաղորդակցման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար,   Ստեղծել նպաստող միջավայր սոցիալական սահմանափակ հնարավորություններ ...


 «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի չվճարվող պրակտիկա անցնելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 20) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝  Փետրվարի 18, 2024 թ․    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պատասխանել հեռախոսազանգերին...


«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերի 13-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Առաջնորդության առցանց դպրոցի», որն իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։  «Առաջնորդության առցանց դպրոցն» ընթանալու է իրարից անկախ երկու հոսքերով՝ սկսած ս․թ․ փետրվարի 8-ից: Հանդիպումները նախատեսվում են հետևյալ օրերին՝   Առաջին հոսք: Փետրվարի 8, 15 և 22 Երկրորդ հոսք: Փետրվարի 9, 16 և 23 Տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական մեկ առցանց հանդիպում և մինչև երկու ժամ անհատական աշխատանք: Բոլոր առցանց հանդիպումները կմեկնարկեն ժամը 12:00-ին և կտևեն 4-5 ժամ՝ ընդմիջումներով: Առցանց հանդիպումների համար օգտագործ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ‘’Shades of volunteering” ՎԱՅՐԸ՝  Սեգեդ, Հունգարիա ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  Մարտ 2025 – հունիս 2025 ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  TALENTUM  FOUNDATION   ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  վարել ակումբներ,  ստեղծել հետաքրքիր բացօթյա խաղեր ու սպորտային միջոցառումներ: Կազմակերպել համալիր միջոցառումներ, որոնք կծառայեն երեխաների և այլ նպատակային խմբերին: Գարնանը կամավորները նաև կկազմակերպեն անգլերեն լեզվով ճամբար հունգարացի պատանիների համար՝ համագործակցելով Սեգեդի օտարերկրյա համալսարանական ուսանողների հետ:   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:   Ծրագրին դիմելու համ...


ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏՆԵՐ՝  Երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք, միջազգային երիտասարդական համագործակցություն, Էրազմուս+ և Եվրոպական համերաշխության կորպուս, շրջակա միջավայր և կլիմա   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ  դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 22 ամիս ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 1 փետրվարի 2025 թ․  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26) ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,  Կազմակերպել ծրագրի գործողություններից բխող գնումները, կազմել պայմանագրերն ու համաձայնագրերը և ապահովել դրա...


Մրցույթի առարկա․ Երիտասարդական ոլորտի խորհրդատու/բովանդակության մշակման պատասխանատու Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 16.12.2024 – 30.06.2025 Աշխատանքային օրերի քանակ: 10 օր (80 ժամ)    «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի խորհրդատուի/բովանդակության մշակման պատասխանատուի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։    Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությո...


Մրցույթի առարկա․ Ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավար/ ֆասիլիտատոր Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում Առաջադրանքի տևողություն․ 20.12.2024 - 30.05.2025 Աշխատանքային օրերի քանակ. 5 օր (40 ժամ)։   «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրերի մշակում և կառավարում թեմայով դասընթացավարի համար ծրագրի հետևյալ գործողությունում ներգրավելու նպատակով։   Գործողություն․ Գաղափարների լաբեր Գաղափարների լաբերը նպատակ ունեն խթանել երիտասարդների ստեղծագործական և առաջնորդության հմտությունները, ինչպես նաև...


Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզում գործունեություն ծավալող լրագրողների և մեդիա ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի մեկնարկի և հետագա գործողությունների մասին։ Առանձնահատուկ շեշտադրվեց առաջիկայում մեկնարկող լրագրողների 4-օրյա վերապատրաստման դասընթացի մանրամասները և մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցության շրջանակները։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մեդիա գործընկերներին մշտապես մեր կողքին լինելու և երիտասարդության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների և ծրագրերի գաղափարները կիսելու համար։ Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ։           ...


Ուրախ ենք տեղեկացնելու, որ Գյումրիում մեկնարկեց «EMPLO(YOU!)TH. Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հավասարակից ուսուցման միջոցով երիտասարդների աշխատունակության խթանում» ծրագրի աշխատունակության թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցում են 15 երիտասարդներ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերից: Ծրագիրն իրականացվում է Հայաստանից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (ԵՆԿ), Մոլդովայից ««Միլենիում» վերապատրաստման և զարգացման ինստիտուտ», Ուկրաինայից «Վիննիցայի «Կրեատիվ» տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն» և Ռումինիայից «Եվրոպական փորձագիտական «Եվրոպուլս» կենտրոն» կազմակերպությունների կոնսորցիումի կողմից՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ենթադրամաշնորհային ծրագրի միջոցով և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: ...


ԵՆԿ ՀԿ գործունեության ուղղություններից է նպաստել երիտասարդների լեզվական, հաղորդակցման հմտությունների և բիզնես կարողությունների զարգացմանը՝ երիտասարդների համար լեզվի, մշակութային և ձեռներեցության ակումբների կազմակերպման միջոցով: Այժմ ԵՆԿ ՀԿ-ում գործում են հետևյալ ակումբները՝       1.Լեզուների ակումբներ Թուրքերենի ակումբ Գերմաներենի ակումբ Անգլերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) - 2014-2017, 2018 Ֆրանսերենի ակումբ (սկսնակ և միջին մակարդակ) 2. Ազգային պարերի ակումբ 3. Գրքի ակումբ 4. Ձեռքի աշխատանքների ակումբ    ...