«Բայքլայֆ» Սոցիալական ձեռնարկատիրություն
2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ստեղծել է «Բայքլայֆ» սոցիալական ձեռնարկատիրություն, որի շրջանակում Գյումրիում և հարակից շրջաններում զարգացնում ենք հեծանվավարության մշակույթը։ Մենք ստեղծել ենք հեծանիվների վարձույթի համակարգ, տրամադրում ենք զբոսաշրջային տարբեր ծառայություններ, կազմակերպում ենք տարաբնույթ հեծանվարշավներ, ինչպես նաև իրականացնում ենք վերանորոգման աշխատանքներ և տեխնիկական խորհրդատվություն:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով:
Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվում է ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ: