«Become a Super MENTOR» միջազգային դասընթաց

72376676_2821053941261357_4414299255762583552_n

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «Foreningen Framtidstaget» (Շվեդիա) հետ համատեղ հոկտեմբերի 14-ից 21-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալում է «Դարձի՛ր Սուպեր ՄԵՆԹՈՐ» միջազգային դասընթացը։ Դասընթացը նպատակաուղղված է աջակցելու Եվրոպական Համերաշխության Կորպուս (ԵՀԿ) ծրագրերում ներգրավված 27 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵՀԿ համակարգողների և մենթորների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵՀԿ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։ Ծրագրին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Շվեդիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Բելառուսից, Իտալիայից, Վրաստանից և Ուկրաինայից: