«Համայնքային երիտասարդական քաղաքականության մշակում» աշխատանքային հանդիպում

Երբ. հուլիս 22, 2015

Որտեղ. Շիրակի մարզ, ք. Գյումրի

Նպատակ. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային երիտասարդական քաղաքականության ինստիտուտի զարգացմանը:

Նկարագրություն. «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում 2015թ-ի հուլիսի 22-ին «Բեռլին» հյուրերի տանը տեղի ունեցավ համայնքային երիտասարդական քաղաքականության մշակմանն ուղղված աշխատանքային հանդիպում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ժամանած պատվիրակության, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհրդի» ներկայացուցիչների հետ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակության կազմում էին՝ նախարարի տեղակալ  Արսեն Քարամյանը, Երիտասարդության քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Համագործակցության և վերլուծությունների բաժնի պետ Մարինե Սարգսյանը, Ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվեցին գործընկեր կառույցների գործունեությունը, «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի նախապատմությունը, ընթացքը և հետազոտության արդյունքները, քննարկվեցին ՀՀ-ում տեղական երիտասարդական քաղաքականությունների ինստիտուտի զարգացման հնարավորությունների և հեռանկարների, ինչպես նաև համագործակցության և հետագա քայլերի մասին հարցեր։

 Տեսնել ավելին