«ԳԵԻՎ» զեկույցի շնորհանդես
Երբ. մայիսի 26, 2015
Որտեղ. Շիրակի մարզ, ք. Գյումրի
Նկարագրություն. 2015թ. մայիսի 26-ին, Գյումրու «Բեռլին Արթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտական զեկույցի շնորհանդեսը:
Հայաստանի երիտասարդական ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար: Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Զեկույցում՝
— ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցների տվյալներ և դրանց առաջնային վերլուծություններ,
— վեր են հանված Գյումրու երիտասարդական քաղաքականության գերակայությունները, երիտասարդական հիմնախնդիրներն ու հնարավորությունները,
— ներկայացված են տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ մշակված առաջարկություններ: