«Եղիր աշխատունակ»

10517586_867820419918062_4708402549004139357_n Երբ. Հոկտեմբեր 18 – 26, 2014

Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ

Նպատակ. Նպաստել երիտասարդների աշխատունակության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:

Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ֆայրբունդ» (Գերմանիա) կազմակերպության հետ, Շիրակի մարզի Թորոս գյուղում հյուրընկալեց «Եղիր աշխատունակ» խորագիրը կրող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվում էր Եվրամիության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում:

Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում տարբեր աշխատանքային հանդիպումների, դասախոսությունների, թիմային աշխատանքաների, մեծ և փոքր խմբերում քննարկումների և փորձի փոխանակման շնորհիվ հնարավորություն ընձեռվեցին երիտասարդներին ծանոթանալու աշխատունակության լավագույն միջոցներին և գործիքներին և բարձրացնելու աշխատունակությունը` համապատասխան ներկայիս աշխատաշուկայի չափորոշիչների: Փոխանակման ծրագիրը նաև հիանալի հնարավորություն էր երիտասարդների` միջազգային մակարդակում համագործակցության և համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Փոխանակման ծրագրի ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին և այցելելու Հայաստանի տեսարժան և պատմական վայրեր, ինչպիսիք են Գառնին, Գեղարդը, Գյումրին և ՀՀ մայարաքաղաք Երևանը: Մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումներիշնորհիվ ներկայացվեցին մյուս մասնակից երկրների մշակույթները ևս:

Փոխանակման ծրագիրը համախմբել էր 28 երիտասարդների` Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից, Գերմանիայից և Ուկրաինայից:

 

10354729_867822673251170_3449251390820865043_n  10557271_867822276584543_8300106359826875347_n  10710771_867822849917819_2925235062904783113_n

Տեսնել ավելին