ԵՆԿ ՀԿ-ն երիտասարդներին առաջարկում է կազմակերպության մեջ ներգրավվելու երկու տարբեր մակարդակ՝ անդամ և շահառու:
ԵՆԿ ՀԿ անդամության հարցերը կանոնակարգվում են համաձայն անդամության կանոնակարգի: Անդամները կազմում են կազմակերպության ղեկավարումն իրականացնող գերագույն մարմինը՝ Ընդհանուր Ժողովը: Անդամներն անմիջականորեն ներգրավված են կազմակերպության առօրյա գործունեության մեջ՝ որպես նախաձեռնողներ-կազմակերպիչներ:
Կազմակերպությանը անդամագրվելու համար անցեք հետևյալ հղումով
https://forms.gle/R4WagVMTy9HUL1368
Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԵՆԿ ՀԿ շահառուներ համարվում են 14 տարին լրացած անձիք, ոչ-ֆորմալ երիտասարդական խմբերը և երիտասարդական կազմակերպությունները:
——————————————————————————————————————————————————————————————————————————
ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԵՆԿ ՀԿ կամավորն այն ֆիզիկական անձն է, ով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) նպատակներից ելնելով, կատարում է անհատույց աշխատանք` ի նպաստ Կազմակերպության գործունեությանը, բացառությամբ ձեռնարակատիրական գործունեության: Կազմակերպության կամավոր կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ:
Կազմակերպությանը կամավորագրվելու համար անցեք հետևյալ հղումով
Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
