ԵՆԿ անդամների հանդիպում + Խնջույք

Երբ. Հոկտեմբեր 27, 2013

Նկարագրություն. Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցավ ԵՆԿ ՀԿ անդամների հանդիպում, որն ավելի շատ ուներ տոնական միջոցառման ձևաչափ: Միջոցառման սկզբում տեղի ունեցավ կազմակերպության հերթական անդամության հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին առաջիկայում իրականացվող տեղական և միջազգային ծրագրերը, կազմակերպության 2014-2017 թթ․ ռազմավարական պլանի ուղղությունները, տեղի ունեցավ ծանոթացում «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում կազմակերպության հյուրընկալած նոր կամավորների հետ։

Միջոցառումը շարունակվեց անակնկալներով, կազմակերպության անդամների անդամության քարտերի հանձնման արարողությամբ և ավարտվեց խնջույքով:

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ԵՆԿ անդամները, այլ նաև կազմակերպության բարեկամները:

Տեսնել ավելին