«Սերունդ-փոխանակում-ուսուցում 2»

10178069_838268349539936_7743877258654617496_nԵրբ. Սեպտեմբեր 20 – 25, 2014

Որտեղ. Գյումրի, Շիրակի մարզ

Նպատակ. Նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների ավագ սերնդի ներկայացուցիչների և երիտասարդների`երիտասարդական և կամավորական աշխատանքում ներգրավվածության բարձրացմանը` փորձի փոխանակման և համագործակցության ստեղծման միջոցով:

Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, համագոր-ծակցելով ֆրանսիական «Դինամիկ Պլուղիլ» ՀԿ-ի հետ, Եվրամիության «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում Գյումրիում հյուրընկալեց  միջազգային ուսումնական այց: Ուսումնական այցի ընթացքում տեղի ունեցան այցեր պետական և հասարակական կազմակերպություններ`Գյումրիում, Վանաձորում և Երևանում:Ուսումնական այցի մասնակցիները նաև հանդիպեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնիաշխատակիցների հետ, որոնց հետ հիմնականում քննարկվեցինավագ սերնդի ներկայացուցիչներին երիտասարդական և կամավորական աշխատանքում ներգրավելու մասին հարցեր: Ուսումնական այցի արդյունքում մշակվեց նոր ուղեցույց`երիտասարդական և կամավորական աշխատանքում ավագ սերնդի և երիտասարդների ներգրավվածությունը բարձրացնելու համար:

Ուսումնական այցի ընթացքում մասնակցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին և այցելելու Հայաստանի տարբեր պատմական և տեսարժան վայրեր: Մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումների շնորհիվ ներկայացվեցին մյուս մասնակից երկրների մշակույթները ևս:

Ուսումնական այցը համախմբել էր 30 ներկայացուցիչների վեց երկրներից` Հայաստանից, Վրաստանից, Ֆրանիսայից, Իտալիայից, Գերմանիայից և Մալտայից:

«Սերունդ-փոխանակում-ուսուցում 2» ուսումնական այցը  «Սերունդ-փոխանակում-ուսուցում» ծրագրի 2-րդ փուլն էր. առաջին փուլում` 2013 թվականի նոյեմբերին, կազմակերպվել է ուսումնական այց Ֆրանսիայում:

 

10350521_838269212873183_5155527927086622808_n  1520688_842285535804884_5705723249084225947_n  1450055_842505782449526_4778659693671998806_n

Տեսնել ավելին