«Աշխատեցրու կարողություններդ»


10170774_773739125992859_3280878214295514589_nԵրբ.
 Մայիս 24 – 31, 2014

Որտեղ. Աղվերան, Կոտայքի մարզ

Նպատակ. Նպաստել երիտասարադական ոլորտի աշխատողների` երիտասարդների աշխատունակության բարձրացմանը նպաստող գիտելիքների ձեռքբերմանը և փորձի փոխանակմանը:

Նկարագրություն. «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն,Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում,Աղվերանում հյուրընկալեց  միջազգային դասընթաց:  Փորձառու դասավանդողների և փորձագետների շնորհիվ մասնակիցներին տրամադրվեց գիտելիքներ և հմտություններ`կապելու գործազուրկ երիտասարդներին աշխատաշուկայի հետ:

Դասընթացը մասնակիցներին ընձեռեց հնարավորություն բացահայտելու տարբեր իրականություններ գործազրկության իրավիճակի հետ կապված, և միմյանց հետ կիսելու երիտասարդական աշխատունակության հնարավորությունների մասին տարբեր տեղեկատվություններ: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ուսումնական այցեր կատարելու Հայաստանում գործող մի շարք պետական, հասարակական և բիզնես կազմակերպություններ` ծանոթանալու միջսեկտորային համագործակցության հնարավորություններին, պետական տարբեր ծրագրերին և երիտասարդների զբաղվածության կազմակերպական տարբեր մոդելներին:

Դասընթացի շրջանակներում մասնակիցների կողմից կազմակերպած տարբեր մշակութային երեկոների և ոչ-ֆորմալ հանդիպումներիշնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու ինչպես հայկական մշակույթին, այնպես էլ մյուս մասնակից երկրների մշակույթներին:

Դասընթացըհամախմբել էր 24 երիտասարդական աշխատողների և առաջնորդների  Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Իտալիայից և Խորվաթիայից:

 

10426692_774923562541082_4677908889665259253_n  10411352_773739709326134_1094786145760820117_n  10341556_779483092085129_5702609582089384020_n

Տեսնել ավելին