«Ուրբաթօրյա սրճարան»

Երբ. Սկսած 2013 թվականի մարտ ամսից
Նպատակ. Ստեղծել գունավոր, ջերմ  և ժամանցային միջավայր:
Նկարագրություն. «Ուրբաթօրյա սրճարանը» ԵՆԿ ՀԿ-ի տեղական միջոցառումներից է, որը նախաձեռնվել է կազմակերպության «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) կամավորների կողմից:
Կազմակերպության կամավորներն ընտրում են որևէ թեմա (երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն, խաղեր և այլն) և ամիսը երկու անգամ ԵՆԿ գրասենյակը վերածում են  «սրճարանի», որտեղ և անցկացվում է Ուրբաթօրյա սրճարանը: